Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Արտահերթ ընտրություններից առաջ դիրքային պայքար է․ 17-ի ձևաչափը կփոխվի

Խորհրդարանական մեծամասնությունը մերժում է քաղաքական մեծամասնության առաջարկը՝ գնալ արտահերթ ընտրությունների և գալ ինչ-որ համաձայնության: Ի՞նչ ենթադրել այս վարքագծից: «Առաջին լրատվական»-ի հետ այս և այլ թեմաների շուրջ իրենց դիտարկումները ներկայացրին վերլուծաբան Հակոբ Բադալյանը և կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:

Հակոբ Բադալյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությանը պետք է տարանջատել, որովհետև ԲՀԿ-ն մի պատճառով է մերժում արտահերթ ընտրությունները, «Լուսավոր Հայաստան»-ը՝ մեկ այլ: «Բայց բոլոր պատճառների խորքում, թերևս, այն է, որ բոլոր ուժերը հասկանում են, որ ինչքան էլ կարող է վարկանշային խնդիր ունենալ գործող իշխանությունը, համենայնդեպս, ընտրական պայքարում, այդ խնդիրների պարագայում անգամ, իրենք չունեն շատ ավելի մեծ հաջողության հեռանկարներ: Բոլոր քաղաքական ուժերի խնդիրը դիրքային պայքարն է և այդ պայքարում հնարավորինս ամրապնդվելը որևէ ընտրական հեռանկարից առաջ: Մեծ հավանականություն կա, որ այդուհանդերձ արտահերթ ընտրությունների հեռանկարը լինելու է, հայտնի չէ, թե երբ և ինչ կոնֆիգուրացիայով կլինի»,- նշեց Բադալյանը՝ հավելելով, որ ցանկացած քաղաքական գործընթաց ի վերջո պետք է հանգուցալուծվի ընտրական պրոցեսով, և բոլորը հասկանում են, որ ընտրություններ լինելու են, և պայքար է ընթանում ընտրության ղեկը իրենց ձեռքում պահելու և ընտրությունների արդյունքում մեծ հեռանկարներ ունենալու համար:

Անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության գործունեությանը՝ մասնավորապես արմատական դիրքորոշում ունեցող 17-ի ձևաչափին, վերլուծաբանը նշեց, որ ոչ միայն պայքար է ընթանում իշխանության դեմ, այլ նաև խորքային պայքար՝ միմյանց դեմ, քանի որ այդ ուժերն ունեն շահերի բախում: «Նախկին իշխանական կառավարման մեկ համակարգում լինելով հանդերձ, նրանք ունեին տարաձայնություններ: Եվ երբ մոտենա ընտրական որոշակի հեռանկար, ներքին պայքարը սրվելու է, և, կարծում եմ, 17-ի ձևաչափը կփոխվի»:

Վերլուծաբանը նաև կարծիք հայտնեց, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացները, խոշոր հաշվով, ենթակա են արտաքին ազդեցությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում