Sunday, 28 02 2021
ԼՂ-ում նոյեմբերի 23-ից մինչև օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1 519 հա տարածք
Քաղաքական գործիչներին մեսիջ է հղված, որ նստեն բանակցային սեղանի շուրջ․ Փամբուխչյանը ԳՇ պետի հեռացումն անհրաժեշտ է համարում
Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Մարտի 1-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի. Վարչապետ
1988թ.վայրագությունները ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան. ՀՀ ՄԻՊ
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատել ռուսական «Պանցիր» հակաօդային համակարգը
23:15
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսային վարակի ընթացքը
Գորբաչովը Պուտինին ու Բայդենին կոչ է արել քննարկել միջուկային պատերազմը
Հրապարակվել է Մարսի վրա հսկայական պտտահողմեր պատկերող լուսանկար
22:30
Քանյե Ուեսթն իր նախընտրական քարոզարշավի վրա 12 միլիոն դոլար է ծախսել
22:15
Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները
Հայկական պետության ապագան վտանգված է. կանգնեցրե՛ք շառլատաններին բոլոր կողմերից. Կայծ Մինասյան
Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՊՆ
Ժողովրդի հետ բաց խոսելու ժամանակն է․ պետք է ոչ թե մերժենք Նիկոլին, ինչպես Սերժին, այլ համակարգը
21:30
Կինը սուպերմարկետում դիմակի փոխարեն օգտագործել է վարտիքը
Պատերազմի ցավոտ դասից հետո մենք պետք է կարողանանք հստակ նպատակներ սահմանել
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին
20:45
Շվեյցարիացին վիճակախաղում շահել է 210 միլիոն եվրո
Եթե պատերազմից հետո ինքը գնար, Սյունիքի խնդիրը չէր առաջանա․ Վազգեն Մանուկյան
Վահե Ղազարյանի` պաշտոնից ազատվելու դիմում գրելու լուրը չի համապատասխանում իրականութանը. ՀՀ ոստիկանություն
ԶՈՒ ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը. Մանուկյան
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
20:00
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը 2055 թվականին սեպտեմբերին հնարավոր է՝ չսառչի
19:45
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
19:30
Սոֆի Լորենը հայտարարել է, որ իր համար ամենաարժեքավոր իրը պիցցայի վառարանն է
Պախանի՝ Քոչարյանի մանկլավիկներից մի քանի օր է սպառնալից զանգեր եմ ստանում․ Արման Բաբաջանյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ ՀՀ նախագահին․ Նիկոլ Փաշինյան
Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 11 534 նոր դեպք
19:00
Բրիտանիայում հայտնաբերվել է ավտոմեքենաների արտանետումները կլանող բույս

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հունվարի 21-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։

Ինչպես գտեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ և ՀՄԿ միջև կնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման և համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, որի շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն հնարավորություն կստանա օգտվելու Մաքսային իրավախախտումների մուտքագրման և վերլուծությունների իրականացման nCEN (National Customs Enforcement Network) ծրագրից: Քննարկվել են նաև մոտ ապագայում ՀՄԿ ՏՏ կոնֆերանսը ՀՀ-ում կազմակերպելու նպատակահարմարության և դրա հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՄԿ հավատարմագրման աշխատաժողովներին ՊԵԿ մասնակցության պատրաստակամության վերաբերյալ հարցեր՝ կարևորելով ՊԵԿ համակարգում հատկապես ՀՄԿ Տվյալների մոդելի հավատարմագրված փորձագետների առկայությունը։

Քննարկման ընթացում համաձայնեցվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի գործունեության պայմաններին առնչվող, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում ՀՄԿ մի շարք աշխատաժողովների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման և ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով։

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ սկսած 1992 թվականից։ Փոխգործակցությունն ընթանում է ՀՄԿ տարբեր ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կիրառմանն ուղղված «Մերկատոր» ծրագրի շրջանակներում, ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվող տարբեր աշխատաժողովների միջոցով և այլն։

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը միաձայն վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ՝ ևս մեկ տարով: Համագործակցությունն առավել կայուն և ինտենսիվ է դառնում հատկապես ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի առկայությամբ։ Նշենք, որ ներկայումս գործող մաքսային կցորդին 2021 թվականի մարտ ամսից կփոխարինի նորանշանակ մաքսային կցորդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});