
Անցյալ դեկտեմբերին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված SARS-CoV-2 վիրուսի տարբերակը կարող է առաջացնել կորոնավիրուսային վարակով վերաինֆեկցիա, և արդեն իսկ ստեղծված պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել դրա դեմ: Այս կարծիքը հայտնել են Յոհանեսբուրգի ազգային լաբորատորիայի առողջապահական ծառայության գիտնականները, որոնց հետազոտությունները տեղադրված են biorxiv պորտալում:
Նշվում է, որ փորձագետները ուսումնասիրել են 501Y.V2 վիրուսի շտամը արյան պլազմայի վրա այն մարդկանց մոտ, ովքեր վարակված են եղել կորոնավիրուսով, և պարզել, որ այն դիմացկուն է նախորդ վարակից հետո առաջացած վնասազերծող հակամարմիններին:
Մասնագետներն ընդգծել են, որ վիրուսի նոր տարբերակները վերաինֆեկցիայի զգալի վտանգ են ներկայացնում: