
Դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և հորդորել է բոլորին պատվաստվել՝ «Տերմինատորը 2: Դատաստանի օրը» կինոնկարի արտահայտությունը հիշելով: Նա իր թվիթերում տեղադրել է պատվաստման տեսանյութը: «Եկեք ինձ հետ, եթե ուզում եք ապրել», – ասել է դերասանը:
Համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 24 միլիոն դեպք, ավելի քան 400 հազար մարդ մահացել է: