Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Սա ապացուցում է, որ մեր քաղաքապետարանը խանգարող կույր աղիք է կառավարության համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացվել մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը։

Նկատենք, որ մինչ այս հայտարարությունը մեկ անգամ կարծիքների և առաջարկների փաթեթ հավաքել են։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

«Հիմա, հավանաբար, այդ ամենը խտացրել են։ Ես չգիտեմ՝ հապճեպություն կա՞, թե՞ ոչ, կան ուսումնասիրման ենթակա աշխատանքներ, և ընդհանրապես նման տեղում վերականգնում անելը բարդ բան է, եթե մենք ուզում ենք կոլորիտը պահպանենք, չենք նայում որպես տարածք և ասում՝ ինչ ուզում եք արեք։ Հապճեպությունն այն է, որ նրանք, ովքեր պետք է անեն աշխատանքը, պետք է ուսումնասիրություն անեն։ Ռեստավրատորները պետք է ամբողջ պատմությունը վեր հանեն և դա դառնա հիմքերից մեկը»,- հավելեց Մինասյանը։

Տեսակետ կա, որ Կոնդի մրցույթը Ավինյանի և նրա գրասենյակի բիզնես ծրագիրն է։ Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով այդ հիմնավորումներին, նշեց, որ առանց բիզնես հիմնավորման, հնարավոր չէ․ «Պետությունը կազմում է ծրագրերը, մադկանց ծանոթացնում և հետո կյանքի կոչում, որպեսզի ներդրումներ կատարվեն, պետք է նրանք իմանան նախագծի ծանրությունը, պետք է իմանան՝ որքան են ծախսելու և քանի տարի հետո են ստանալու դիվիդենտները։ Երեսուն տարի և դրանից առաջ էլ՝ Խորհրդային ժամանակներում, այս հարցը բոլորին անհանգստացրել է, խորհրդային ժամանակ մրցույթ եղավ, այն ժամանակ հեշտ էր, քանի որ պետությունը վերցնում էր իր վրա բոլոր ծախսերը և ֆինանսավորում, բայց չստացվեց, որովհետև այդտեղ ապրողների բազմաթիվ շահեր կային»։

Հարցին՝ հնարավոր կլինի՞ պահպանել Կոնդի ճարտարապետամշակութային շերտը, Մինասյանը նշեց, որ պետք է ոչ թե ճարտարապետները, այլ նաև հնագետները ուսումնասիրեն, որ սխալ չլինի․ «Չգիտեմ՝ այնտեղ արժեքավոր տուն կա՞ գրանցված, որը հուշարձանների պահպանման շարքում է, հնարավոր է, որ այդ շարքում էլ չլինի, բայց այն իրենից կարևոր արժեք ներկայացնի»։

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մտահոգությունները շատ են՝ սկսած նախագծի հայտարարման ժամկետից, վերջացրած նրանով, որ շատ կարճ ժամանակահատված է սահմանված առաջարկությունների համար: Նաև ամբողջ կառավարության ապացուցած նախկին փորձը, մեղմ ասած, ոչ շատ հաջող է, նաև այն փաստը, որ կառավարությունն է դա նախաձեռնել, ոչ թե քաղաքային իշխանությունները, այդ ամենը բերում են այն համոզմունքին, որ սա ոչ թե քաղաքային խնդիրները լուծելու նախաձեռնություն է, այլ ինչ-որ հետին նպատակ կա: Ես կոնկրետ բան չունեմ ձեռքիս տակ, բայց այդ աշխատաոճը, մեղմ ասած, բավականին մեծ կասկածների տեղ է տալիս:

Հարցին, թե հնարավո՞ր է Կոնդում պատմամշակութային շերտը պահպանել, որքանով է դա պահպանված այնտեղ, և ինչ-որ բան հնարավո՞ր է փրկել, նա պատասխանեց. «Միանշանակ հնարավոր է: Խնդիրը ոչ թե անպայման մրցույթ անելը և մեծ ծրագիր իրականացնելն է, այլ այն, որ պետք է ունենալ հեռանկարային պատկեր Կոնդի վերաբերյալ, և հիմնված լինելով մի քանի սկզբունքների վրա, սահմանելով կոնկրետ մշակութային սահմանափակումներ, հնարավոր է թողնել, որ իր բնականոն ձևով զարգանա՝ ուղղություն տալով: Դա մոտեցման մեկ օրինակ է: Բայց ամենակարևորը երեք սկզբունքներն են. առաջինը քաղաքացիների՝ գույք ունենալու այն կառավարելու անքակտելի իրավունքը, երկրորդը՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը, և երրորդը՝ մշակութային ժառանգության պահպանության իրավունքը: Այդ երեքը համադրելով՝ կարելի է Կոնդը պահպանել և հնարավորություն տալ զարգացնելու: Ուղղակի չկա մեկ հեռանկարային պատկեր, թե Կոնդի հետ ինչ ենք ուզում անել: Ես խիստ կասկածում եմ, որ այդ մրցույթը կամ ընդհանրապես կառավարությունը դրանով հետաքրքրված է: Դա ավելի շատ քաղաքային իշխանությունների, Կոնդի և երևանցիների գործառույթների և իրավունքների մեջ է»:

Հարցին, թե արդյոք ճարտարապետների կողմից հակազդեցություն չի լինի, եթե մինչև փետրվարի 1-ը նախագիծը լինի և կյանքի կոչեն, ճարտարապետն արձագանքեց. «Մինչև փետրվարի 1-ը պետք է այս հայեցակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացվեն: Դրանից հետո նոր հայտարարվում է մրցույթ: Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ճարտարապետների կամ քաղաքաշինարարների արձագանքը, բայց ես հույս ունեմ, որ սա առնվազն առիթ կդառնա կոնկրետ խոսակցությունների, քննադատությունների, առաջարկների, թե ինչպես կարելի է մոտենալ քաղաքային պլանավորման խնդիրներին, ոչ թե կոնկրետ նախագծին»:

Սևադա Պետրոսյանը կասկած հայտնեց, թե այս ձևաչափով հնարավոր կլինի գործընթացն առաջ տանել. «Սա շատ վատ նախադեպ է ժողովրդավարության առումով և տեղական մարմինների նկատմամբ, դա այդ ինստիտուտների համար աղետալի է: Սա ինչ-որ ձևով ապացուցում է, որ մեր քաղաքապետարանը խանգարող կույր աղիք է կառավարության համար: Այն գործառույթները, որոնք քաղաքային իշխանություններն ունեն մանդատ անելու, իրականացնում է կառավարությունը, որն այդ մանդատը չունի»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում