Եթե Վիգեն Ստեփանյանն արվեստի մեջ այդքան բարձր չլիներ, երեւի դժվար կլիներ քաղաքացիական պարտքը միշտ կատարել: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մարդ եթե իրեն վստահ է զգում իր ասպարեզում, ինքը նաեւ պարտավորություն է զգում իր վրա, որ քաղաքացիական դաշտում նույնպես լինի բարձրության վրա: Դա իրեն հաջողվում էր: Ոչ միայն ասյ վերջին դեպքերի կապակցությամբ, նախկինում էլ ինքը միշտ իր կարծիքը հայտնել է, միշտ իր սկզբունքներն ունեցել է: Շատ հարգված է եղել շրջապատի ու հասարակության կողմից»,-ասաց նա: