Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի թեմայով հարցերին, խոսեց այն մասին, թե այստեղ պետք է ոչ միայն կառավարության ջանք, այլ նաև խորհրդարանական դիվանագիտություն: Նիկոլ Փաշինյանը փաստորեն դժգոհություն է արտահայտում խորհրդարանի աշխատանքից, խորհրդարանական դիվանագիտության ջանքից: Ընդ որում, այդ դժգոհությունը միանգամայն հասկանալի է: Ավելին, անհասկանալի է, թե ինչու է ուղղակի, թե անուղղակի, խորհրդարանական աշխատանքի և դիվանագիտության վերաբերյալ դժգոհությունն արտահայտվում այժմ, այլ ոչ ավելի վաղ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Արմեն Վարդանյանի ու Աղասի Մարգարյանի հետ: