Friday, 26 02 2021
Պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է
Քաղաքապետը Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հուշամեդալը
ԱՄՆ-ը Սիրիային հարվածելու մասին ռուս զինվորականներին նախազգուշացրել է դրանից մի քանի րոպե առաջ. Լավրով
Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն
ԱՄՆ-ն զգուշացնում է․ ով է կանգնած «հեղաշրջման» ետևում․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Բաղրամյան պողոտայի հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը
ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին
Անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն
Զինվորականությունը ոտնձգել է պետականության դեմ․ բանակն ու պետությունը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում
ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
21:30
Օհանյանն ու Խաչատուրովը իրենց հայտարարություններով ապացուցեցին Մարտի 1-ին իրենց մեղավորությունը
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել
21:00
ԱՄՆ-ը երբեք Ղրիմը որպես ռուսական տարածք չի ճանաչի. Բայդեն
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին
Բանակը պետք է ոտքի կանգնի. եթե չկանգնի, մենք կկանգնացնենք. Վազգեն Մանուկյան
«Ну говори же». Արմեն Սարգսյանը չի կողմնորոշվում․ Լուրերի հիմնական թողարկում
Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետի կողմնակիցներին ու ընդդիմությանը
Ռուսաստանի դեսպանությունը նոտա Է հղել Լատվիայի ԱԳՆ-ին
Արման Բաբաջանյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին
Զախարովան Ղարաբաղում խաղաղապահների հիմնական խնդիրը համարում է կայուն խաղաղության ապահովումը
Եթե բանակի ներկայացուցիչը պետք է քաղաքական պայքարին միանա, ապա պագոնները թող հանի
Արցախ այցելած Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները կիսվել է տպավորություններով
19:38
Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
19:10
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
19:00
Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները

Զորավարժություն Կարսում. հաջորդը Վրաստանն է

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունը, անկասկած, ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ: Հարցն այն է, թե ինչ համատեքստում է այն՝ թուրք-ադրբեջանական, այսպես ասած, ակնարկներն ուղղվա՞ծ են նոյեմբերի 9-ի համաձայնագրին հաջորդած իրողություններին և Արցախում ռուսական ռազմական ներկայությանն առնչվող հեռանկարներին, թե՞ Թուրքիան Կարսում սկսում է նոր փուլ, այսինքն՝ ավելի լայն խաղափուլը՝ արդեն ուղիղ ռուս-թուրքական հարցադրումների տրամաբանությամբ, ինչի համար էլ ընտրված է հենց Կարսը: Կարսում ստորագրվեց Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հավելումը, արդեն խորհրդային Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ: 2021 թվականին լրանում է այդ պայմանագրի 100-րդ տարելիցը: Ամբողջ հարցն այն է, որ, եթե այդ պայմանագիրն, ըստ էության, խորհրդային չորս կողմերի և Թուրքիայի միջև էր, ապա 100 տարի անց կա բոլորովին այլ պատկեր՝ 3+2, կամ երեքը երկուսի դեմ: Ադրբեջանն ու Վրաստանը ներկայումս թուրքական կողմում են կամ թուրքական ակտիվում: Ամեն մեկն, իհարկե, յուրովի, սակայն նրանք այլևս թուրքական ակտիվում են: Ռուսաստանի «ակտիվում» միայն Հայաստանն է: Թուրքիան սկսել է այդ հարաբերակցությունն ամրագրելու գործընթաց: Արցախի դեմ պատերազմն այդ գործընթացի մաս էր: Ուժային շանտաժը լինելու է դրա հետագա փուլերում անբաժանելի ուղեկցող բաղադրիչ: Իհարկե, այդ հարցում էական է, թե Թուրքիան ինչ աջակցություն կստանա Արևմուտքում կամ իր ռազմա-քաղաքական բլոկում՝ ՆԱՏՕ-ում:

Նախօրեին Թուրքիայի հետ բանակցության համար Անկարա էր ժամանել Գերմանիայի արտգործնախարարը: Արտգործնախարարների մակարդակով Բեռլինն ու Անկարան, իհարկե, չցուցաբերելով առանձնակի ջերմություն, այդուհանդերձ խոսում էին դրական տոնայնության մեջ: Էրդողանը ջանք է գործադրում Բայդենի վարչակազմի հետ հարաբերություն հաստատելու համար: Եթե Թուրքիային հաջողվի Արևմուտքում վերհաստատել իր ծառայական կարգավիճակը՝ պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա, մեծ հավանականությամբ, Անկարան կշարունակի Մոսկվայի հանդեպ հավակնությունների քաղաքականությունը: Իսկ դա նշանակում է, որ ռեգիոնը կմնա թուրք-ադրբեջանական ռազմական շանտաժի ազդեցության գոտում: Ընդ որում, դրանից պետք է մտահոգվի ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանը: Որովհետև Վրաստանի թուրք-ադրբեջանական խաղաղ կլանումը կարող է ունենալ ռազմական վերափոխում: Բանն այն է, որ Վրաստանը ներկայումս Կովկասում վերածվում է այսպես ասած՝ պրոքսի պատերազմի միակ թատերաբեմի, որովհետև Արցախը ռուս խաղաղապահների ներկայությամբ այլևս այդպիսին չէ: Հայաստանի և Արցախի դեմ գործողությունը ենթադրելու է ուղիղ հարված Ռուսաստանին: Վրաստանը Կովկասում մնացել է անուղղակի հարվածի միակ տարածքը: Նաև դա էր ընկած այդ երկրում ԱՄՆ նախկին դեսպանի այն տարակուսանքի հիմքում, թե ինչու էր Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ուրախացել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, որով հաջորդը փաստորեն դառնում է Վրաստանը: Թբիլիսին պետք է ջանք գործադրի ԱՄՆ ներգրավման հարցում: Թրամփի հեռացող վարչակազմի հետ դա չստացվեց: Վրաստանի այդ ջանքի հաջողությունը կարևոր է նաև Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});