Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։ Անցած գիշերվա հետ համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:
Երևան քաղաքում՝
հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝
հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։