Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ հրապարակման մեջ փաստերը կեղծված են. պարզաբանում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.

««Yerevan Today» լրատվական կայքը, շարունակելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կեղծիքի հիման վրա հակաքարոզչական գործելաոճը, նյութ է հրապարակել վերջինիս գույքի, այդ թվում բնակարանների և նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման հայտ ներկայացնելու վերաբերյալ, որը տեղ է գտել այլ լրատվաիջոցներում ևս։

Պարզաբանում ենք, որ Գևորգ Բաղդասարյանը և վերջինիս կինը՝ Լիանա Ղազարյանը, դեռևս 2020թ․ օգոստոս ամսին, նկատի ունենալով ընտանիքի անդամների քանակի համեմատ բնակտարածքի փոքր լինելու հանգամանքը, դիմումներ են ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ պետական ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկավորմամբ բնակարան գնելու համար և օրենքով սահմանված կարգով ճանաչվել որպես վիճակահանության առաջնահերթ մասնակից։ Դրանից հետո Լիանա Ղազարյանը չի շարունակել մասնակցությունը նշված ծրագրին, հանվել է վիճակահանության մասնակիցների ցուցակից և դրան չի մասնակցել։ Օրենքով սահմանված կարգով իրականացված վիճակահանությանը մասնակցել է Գևորգ Բաղդասարյանը և չի հաղթել։

Հրապարակումից առավել քան ակնհայտ է, որ դրա հեղինակը ոչ միայն միտումնավոր կեղծել է փաստերը, այլև մանիպուլյատիվ տերմինաբանությամբ փորձել խեղաթյուրել դրանք, ներկայացնելով, թե իբր ծրագրի շրջանակներում բնակարանը պետք է ոչ թե գնվի, այլ պետական ծառայողն այն պետք է ստանա։ Լրագրողական էթիկան պահանջում էր նաև չստել, թե իբր Գևորգ Բաղդասարյանը ներգրավվել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքի պաշտպանությանը, ինչի համար էլ դրանից հետո նշանակվել է Երևան քաղաքի դատախազ, քանի որ այդ նշանակումը տեղի է ունեցել նշված գործով որպես մեղադրող նրա ներգրավվելուց առաջ:

Նկատի ունենալով, որ կեղծված փաստերը ներկայացվել են հենց «հայրենասիրություն խաղալու» չափումների համատեքստում, հույս ենք հայտնում, որ «Yerevan Today» լրատվական կայքի գործընկերները նույն նախանձախնդրությամբ ուսումնասիրում և առաջիկայում ամենայն մանրամասնությամբ հրապարակայնացնելու են նաև ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, այնպես էլ նախկինում պետական ծառայողներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդիսացած՝ հրապարակման մեջ հիշատակված Ռ. Քոչարյանը և մյուսները գործով մեղադրյալների գույքերը, այդ թվում բնակարանների քանակը, դրանց զբաղեցրած տարածքները, յուրաքանչյուր բնակարանը ձեռք բերելիս դրա կարիքը, ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները: Եվ այդ համեմատության հիման վրա նաև հապարակման մեջ արված հարցադրման շրջանակներում նշելու են, թե վերջիններիցս քանի՞սն են իրենց գույքը տնից զրկված արցախցի որևէ ընտանիքի հատկացնելու նախաձեռնություն ցուցաբերել։

Ցավալի, սակայն, խիստ հատկանշական է նաև, որ խմբագրության հարգելի գործընկերները դեռևս չեն կարողանում ձերբազատվել քրեական գործով մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթը իշխանությանը պաշտպանելու հետ նույնացնելու նախկինից մնացած արատավոր մտածողությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում