Sunday, 07 03 2021
Բողոքի ցույցեր և քաոս Հայաստանում. Երբ հրթիռները չեն պայթում, բայց, այնուամենայնիվ, վնաս են պատճառում. Frankfurter Rundschau (Գերմանիա)
Լարսի ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա
12:30
Երեք պարզ վարժություն՝ սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար
12:15
Մասնագետները խոսել են լյարդի ցիռոզի անսովոր ախտանիշների մասին
12:00
Գիտնականները կանխատեսում են թթվածնային նոր աղետ
Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու զոհ
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422 նոր դեպք. Ունենք 130 առողջացած մարդ և 2 մահ
11:15
Շինարարները Թուրքիայում խորհրդավոր հին սարկոֆագ են գտել
11:00
Խոշոր կենդանիների անհետացումը կրկնապատկել է մարդու ուղեղը. հնէաբաններ
10:45
Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով
Արտահերթ ընտրություններն իրավիճակից ելք չի կարելի համարել․ խնդիրը շատ ավելի խորքային է
10:15
Արքայազն Հարրին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում պատմեց մոր մասին
Այս օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը բնական երևույթ էր. աշխարհը պետք է բացվի, այլևս անհնար է
09:54
Պոմպեյի մերձակայքում անտիկ սայլ է հայտնաբերվել՝ էրոտիկ պատկերներով
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
09:30
Հայտնի են 2020 թվականի ամենատարածված գաղտնաբառերը
09:15
Արցախը գրկաբաց սպասում է բոլորիդ
«Իսկանդեր»-ն ու հայ-ռուսական հարաբերության առողջության ճանապարհը
00:00
Աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 2,57 միլիոնը
Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Twitter-ում առաջին թվիթը գնահատվել է 1 միլիոն դոլար
23:20
Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված
23:00
Բրիտանիայի ափերի մոտ թռչող նավ են նկարահանել
22:45
Ինդոնեզիայում կոկորդիլոսի ստամոքսից դուրս են բերել 8-ամյա երեխայի մարմին
22:30
Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցը, որը ձերբակալվել է Կապիտոլիումի գրոհին մասնակցելու պատճառով
Ռուսաստանում գրանցվել է դեպի Վրաստան ավիատոմսերի պահանջարկի 37 անգամ աճ
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Սյունիք
«Երևանից ու Բաքվից Թբիլիսի թռչելն ավելի մոտ է, քան Ժնև ու Մինսկ»․ Վրաստանը բանակցությունների հարթակ է առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին

Հայ դատի «բայդենյան առաջնահերթությունները»

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։

Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին եւ կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար եւ համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արեւելյան Միջերկրականի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի վրա։

Նախորդ վարչակազմի պասիվության եւ տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պետք է շրջադարձ կատարի դեպի պրոակտիվ մոտեցման, այն է՝ Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանություն, պատերազմական հանցագործությունների եւ շարունակվող թշնամանքի համար Բաքվի եւ Անկարայի պատասխանատվություն, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

Բայդենի վարչակազմի ուշադրությունը, իր պաշտոնավարման առաջին օրերից, հրավիրում ենք կայունությունը վերականգնելու, խաղաղությունը խթանելու եւ Ալիեւի ու Էրդողանի ցեղասպան պանթուրքական ծրագրերը հետաքննելու, ինչպես նաեւ հետեւյալի վրա։

Օժանդակություն Հայաստանին եւ Արցախին․ 250 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության փաթեթ՝ մարդասիրական կարիքները բավարարելու եւ Արցախում հայ փախստականների տներն անվտանգ ու կայուն դարձնելու համար, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նոր բաղադրիչների ներդրում՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու համար:

Ռազմական օժանդակություն/վաճառք Թուրքիային եւ Ադրբեջանին․ Աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի լիակատար կիրարկում։ Ադրբեջանին եւ Թուրքիային ԱՄՆ ռազմական եւ անվտանգային բոլոր օժանդակությունների կասեցում եւ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային զենքի արտահանման բոլոր նոր արտոնագրերի մերժում:

Պատժամիջոցներ․ Մագնիցկու միջազգային եւ այլ կանոնադրական պատժամիջոցներ Ալիեւի եւ Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ մարդու իրավունքների հանդեպ հանցագործությունների համար, որոնք նրանք գործել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում, ներառյալ՝ Թուրքիայի կողմից հավաքագրված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործումը:

Ամերիկյան պահեստամասերը Ադրբեջանի անօդաչուներում․ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Պենտագոնի եւ Արդարադատության դեպարտամենտի համատեղ հետաքննությունը ամերիկյան արտադրության մասերի վերաբերյալ։ Դրանք հայտնաբերվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործում էր Արցախի նկատմամբ ագրեսիայի ժամանակ։

Բանտարկյալների ազատ արձակում․ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինվորների ազատ արձակումը, որոնցից շատերը խոշտանգվել, խեղվել եւ սպանվել են՝ նյութեր տարածելով սոցիալական ցանցերում:

Քրիստոնեական եկեղեցիների պահպանություն․ ԱՄՆ-ի կարեւոր դերը ներկայումս Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական եկեղեցիների եւ մշակութային վայրերի փաստաթղթավորման, մոնիտորինգի, պաշտպանության եւ պահպանման գործում:

Արցախի ճանաչում․ ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որպես շտապ վերականգնողական գործողություն, որն անհրաժեշտ է այս հին հայկական երկրի քրիստոնյա հայ բնակչության գոյատեւման համար:

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերակտիվացում․ Նորացված ռազմավարական գործընկերությունը, որը կենտրոնացած է կոնկրետ տնտեսական եւ ռազմական համագործակցության վրա, եւ որը աջակցում ու պահպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});