Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

ԵԽԽՎ զեկուցողը ծրագրում է այց դեպի ՀՀ և Ադրբեջան․ Տաթևիկ Հայրապետյանը զեկուցողի ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա

Այսօր ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովում» քննարկվում էր ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հարցը: Նշեմ, որ նախատեսվում է զեկույց այդ թեմայով, որը հեղինակելու է իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը:

Քննարկման ժամանակ ևս մեկ անգամ շեշտեցի և զեկուցողի ուշադրությունը հրավիրեցի հետևյալ խնդիրների վրա. «Ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է ռազմագերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձը հայրենիք: Գերիների մեջ նաև կա կին՝ Մարալ Նաջարյանը: Անհրաժեշտ է, որ օր առաջ ապահովի գերիների անվտանգ վերադարձը: Որպեսզի պատկերացնեք խնդրի լրջությունը մեկ օրինակ բերեմ՝ ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց էր կիրառել Ադրբեջանում պահվող մի շարք հայ գերիների հարցով, որոնց թվում էր Հադրութի բնակիչ Արսեն Կարախանյանը: Այդ վճռից օրեր անց Արսեն Կարախանյանը սպանվում է: Սա է իրականությունը, ուստի այս բացառապես հումանիտար հարցը պետք է օր առաջ լուծում ստանա և Եվրոպայի Խորհուրդը մաքսիմալ ճնշում պետք է գործադրի իր անդամ երկիր Ադրբեջանի նկատմամբ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը իրագործելու համար:

Խնդրում եմ զեկույցը կազմելիս ուշադրություն դարձնել, թե պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ինչ հակահայկական հռետորաբանությամբ էր խոսում Ադրբեջանի նախագահը՝ օգտագործելով էթնիկ հայերին ուղղված վիրավորական արտահայտություններ: Հենց այս հռետորաբանության հետևանքով ենք ականատես եղել ադրբեջանական կողմից իրականացվող գլխատումների, դաժան սպանությունների և պատերազմական հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ և տարածվել են սոցցանցերով: Կարևոր է հասկանալ այդ հռետորաբանության հետևանքները: Առաջարկում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության խնդիրներին: Հայերը ունեն հարուստ մշակութային ժառանգություն այն տարածքներում, որոնք այժմ Ադրբեջանի օկուպացիայի ներքո են գտնվում: Ադրբեջանը փորձում է կեղծել պատմությունը, ուստի սա հատուկ ուշադրության է արժանի: Նաև, քանի որ զեկուցողը ծրագրում է այց դեպի Հայաստան և Ադրբեջան, առաջարկում եմ դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու անհրաժեշտությունը: Այնտեղ բնակվող հայերը ամենից շատն են տուժել, ուստի հումանիտար խնդիրները հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ ներկայացնելու համար կարիք կա այց կատարել Լեռնային Ղարաբաղ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում