ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հասնել Իրանի կողմից այդ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանների կատարմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին:
Նա նշել է, որ Բայդենն այս հարցով խորհրդակցելու է դաշնակիցների հետ:
Բայդենը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է Թեհրանի կողմից իր պարտավորությունների խստորեն պահպանման դեպքում ԱՄՆ-ին վերադարձնել միջուկային գործարք: