ՌԴ ՔԿ-ն իր YouTube-ում օպերատիվ տեսանկարահանման կադրեր է հրապարակել Չեչնիայում գրոհայինների ոչնչացման գործողության վայրից:
Հոլովակում երևում է անապատային ամայի տարածք, որի մի մասը ցանկապատված է. ներսում աշխատում են իրավապահները: Դատելով կադրերից, նրանք մետաղորսիչ սարք և դրոն են օգտագործում:
Մոտակայքում կայանված է ՔԿ-ի ծառայողական մեքենան: Տեսանյութում ցուցադրվում են նաև զենքերը, որոնք ենթադրաբար պատկանել են գրոհայիններին:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ հանրապետությունում ոչնչացվել են վեց զինյալներ և Բյուտուկաևի խմբավորման ղեկավարը: Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, Բյուտուկաևը մասնակից է 2011թ.-ին «Դոմոդեդովո»-ում իրականացված ահաբեկչությանը: