
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանձնարարել է ուսումնասիրել Ջո Բայդենի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգների հետ նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունը: Նրա ելույթը հեռարձակվել է Twitter-ով:
«Կարծում եմ կարևոր է, որ Ազգային ժողովը, որպես երկրի օրենսդիր մարմին, արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը, ուսումնասիրեն և օրենսդրական ու քաղաքական նախաձեռնություններ ներկայացնեն ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև նոր հարաբերություններ հաստատելու վերաբերյալ»,- ասել է նա:
Մադուրոն հավելել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի ամերիկյան հասարակության, համալսարանների, արհմիությունների, աֆրոամերիկյան շարժումների հետ: