Սպիտակ տան Twitter-ի պաշտոնական օգտահաշիվները (@WhiteHouse), ինչպես նաև ԱՄՆ նախագահի (@POTUS), փոխնախագահի (@VP), առաջին տիկնոջ (@FLOTUS) և մամուլի քարտուղարի (@PressSec) օգտահաշիվները հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի վարչակազմից անցել են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնած Ջո Բայդենի վարչակազմին: Այս մասին իր էջում հայտնել է սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Պաչիլիոն:
Հենց նույն օրը ԱՄՆ գործող ղեկավարը POTUS-ի էջում հրապարակել է իր առաջին թվիթը:
«Չի կարելի ժամանակ վատնել, երբ գործը վերաբերում է մեր առջև ծառացած ճգնաժամերը հաղթահարելուն: Այդ պատճառով ես այսօր գնում եմ Օվալաձև գրասենյակ և անմիջապես աշխատանքի են անցնելու՝ վճռական քայլեր ձեռնարկելու և ամերիկյան ընտանիքներին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Բայդենը
Հայտնի է, որ հատուկ օգտահաշիվ է ստեղծվել ԱՄՆ նոր փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնու՝ Դագ Էմհոֆի համար (@SecondGentleman («Երկրորդ ջենտլմեն»):