«Ինչպես երեկ հնչեցրած մտքերը, այնպես էլ նախկինում հնչեցված մտքերը փորձում են համեմել և ներկայացնել»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում նախկինւոմ չենք ունեցել այսքան մեծ թվով գերիների վերադարձ:
«Այո չենք ունեցել այս քանակությամբ գերիներ և տրամաբանորեն է, որ այստեղ խոսվում է ծավալների մասին է, այլ գործընթացի շարունակականության մասին: Երբ ընդդիմությունը և որոշակի շրջանակներ ասում են, որ գերիների վերադարձի մասով գործընթացներ չի ծավալվում , սա է շեշտադրումը, որ այո, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել: Եվ, եթե անդրադարձ եք կատարում այն հայտարարությանը, որը հրապարակվել է, մասնավորապես 8-րդ կետը, զգացվում է, որ այս կետի գործարկման համար հայաստանյան իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում»,- պարզաբանեց պատգամավորը ցավով հայտնելով, որ ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջ մղում, ինչն էլ ձգում է գերեվարված անձանց վերադարձը, և այն անձանց, որոնք գերեվարվել են պատերազմական գործողությունների ընթացքում, մասնավորապես այն անձանց, որոնք արդեն հայտարարության ստորագրումից հետո են գերի վերցվել: