Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, թե իրենց ընդդիմադիր գործընկերներին ընդամենն առաջարկում են հուշագրով պայմաններ չառաջարկել, այլ առաջարկում են գնալ արտահերթ ընտրության և ժողովրդին տալ ևս մեկ անգամ որոշում կայացնելու իրավունք՝ ով է լինելու իր ձևավորած իշխանությունը։
«Մեր դիրքորոշման մեջ հստակ բաղադրիչ կա, որ խնդիրը լուծելու է ժողովուրդը։
Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով։ ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը, ընտրատեղամասում՝ իր քվեի միջոցով։ Մեր իշխանությունը այդ իրավունքից ՀՀ քաղաքացուն որևէ պարագայում չի զրկի։ Մենք երբևէ չենք գնա այնպիսի գործողությունների, որ իշխանության ճակատագրի որոշման հարցը չլուծի ՀՀ քաղաքացին», – ասաց Գևորգ Պապոյանը։