Thursday, 25 02 2021
Նիկոլ Փաշինյանն ազատել է նաև Օնիկ Գասպարյանին
Թող մեր էրեխեքին դատեն, մենք Ղարաբաղ չենք ուղարկելու․ ծնողները ՊՆ-ից պատասխան են սպասում
Որդեկորույս ծնողներն առողջության վերականգնման նոր հնարավորություն կունենան
ԳՇ հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:. Փաշինյանը հրավիրում է բոլորին Հանրապետության հրապարակ
Մենք չենք ուզում, որ մեր էրեխեքը ընկնեն գերի․ զինվորների ծնողները՝ ՊՆ դիմաց
ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Սրանից ավելի ստոր, ամոթալի, բայց նաև բացահայտ հակահայկական գործունեություն դժվար է պատկերացնել
Թող հրապարակում «Ղարաբաղը մե՛րն է» գոռացողներին տանեն, ոչ թե մեր երեխեքին. զինվորի հարազատ
12:09
Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 110 միլիոն թեստ
Ղարաբաղին էրեխա չունենք տալու, որևէ «գարանտիա» չկա․ զինվորների ծնողները դիմում են Փաշինյանին
Մամաների փեշերի տակ միտինգ անողներն են․ զինվորների ծնողները դեմ են, որ իրենց որդիները ծառայեն Արցախում
12:01
Բայդենը երկարաձգել է Կուբայի նկատմամբ Թրամփի պատժամիջոցները
Ամպեր՝ Վրաստանի գլխին. Չավուշօղլուի չարագույժ հայտարարությունը
11:50
Բայդենը չեղարկել է օտարերկրացիների՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
Եթե պարզվի՝ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են, պատասխանատվության կենթարկվեն․ Փաշինյան
11:40
Իրանի հարցում ԱՄՆ-ի համբերությունն անսահման չէ․ Պետդեպ
Մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ․ Փաշինյան
Վարչապետի որոշմամբ կձևավորվի ԶՈՒ բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
11:20
Լրատվամիջոցները բացահայտել են արտաքին քաղաքականության հարցերում փոխնախագահ Հարիսի առաջնահերթությունները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք
Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դեմ սահամանված պատժամիջոցները
Գեղամ Ղադիմյանը կարիերան կշարունակի Ղազախաստանում
Քոչարյանի գործով զարգացումների մասին
Երևանի տարբեր հատվածներում ակցիայի մասնակիցները փողոցներ են փակել
Տիրան Խաչատրյանը դարձավ Հայաստանում ներքին իրավիճակի «զոհ»
10:20
ԱՄՆ-ը հաջողությամբ իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը
10:10
Սի Ցզինպինը հայտարարել է Չինաստանում աղքատության նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին
Այսքան թավշյա ոստիկանություն երբևիցե չենք ունեցել
Օդի ջերմաստիճանը մարզերից 3–ում ու Արցախում կնվազի 10–12 աստիճանով. եղանակի տեսություն
Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է

Ինչպես պետք է դիվանագիտությամբ զբաղվի հավաքական «ուսապարկը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի թեմայով հարցերին, խոսեց այն մասին, թե այստեղ պետք է ոչ միայն կառավարության ջանք, այլ նաև խորհրդարանական դիվանագիտություն: Նիկոլ Փաշինյանը փաստորեն դժգոհություն է արտահայտում խորհրդարանի աշխատանքից, խորհրդարանական դիվանագիտության ջանքից: Ընդ որում, այդ դժգոհությունը միանգամայն հասկանալի է: Ավելին, անհասկանալի է, թե ինչու է ուղղակի, թե անուղղակի, խորհրդարանական աշխատանքի և դիվանագիտության վերաբերյալ դժգոհությունն արտահայտվում այժմ, այլ ոչ ավելի վաղ:

Խորհրդարանական դիվանագիտության վակուումը ակնառու էր թե պատերազմից առաջ, թե պատերազմի ընթացքում, և ակնառու է նաև այժմ: Միևնույն ժամանակ, այդ առնչությամբ հարցերը ի վերջո պետք է ուղղվեն հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խորհրդարանական մեծամասնության առաջնորդն է: Այս օրերին, երբ մի քանի պատգամավոր լքեց մեծամասնությունը, մեծամասնությունից եղան անդրադարձեր հետևյալ տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքեր, եթե այդ պատգամավորների փոխարեն ցուցակում լիներ ուսապարկը:

Դժվար է ասել, այդ տրամաբանությամբ արձագանքների հեղինակները, այդ թվում խորհրդարանական ղեկավար կազմից, պատկերացնո՞ւմ են, որ դրանով ծիծաղելի վիճակում են դնում ոչ թե հեռացողներին, այլ հենց մեծամասնությանը: Ավելի շուտ, ոչ թե ծիծաղելի վիճակում, այլ արտահայտում են աղետալի պատկերը: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում չի ձևավորվել խորհրդարան՝ որպես ներկայացուցչական մարմին, Հայաստանում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հանրային ածանց: Այդ դեպքում ի՞նչ խորհրդարանական աշխատանքի և դիվանագիտության մասին կարող է լինել խոսքը: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանը նույն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց նաև, թե՝ եթե ընդդիմությունը մերժում է արտահերթ ընտրությունը, ապա իշխանությունն ինչու պետք է ինքն իր համար անի այդ ընտրությունը: Այդ հարցի պատասխանը, թե իշխանությունն ինչու պետք է անի այդ ընտրությունը, գտնվում է հենց այն արձագանքներում, որ իշխանությունը տալիս է իր խմբակցությունից հեռացողների դեպքում: Արտահերթ ընտրություն պետք է արվի, որպեսզի ձևավորվի խորհրդարան, ներկայացուցչական մարմին, որտեղ մեծամասնությունը հավաքականորեն տարբերվելու է Նիկոլ Փաշինյանի ուսապարկից, եթե դիտարկենք իրադրությունը հենց այդ մեծամասնության սահմանած գնահատման չափանիշով:

Լուսանկարը՝ «Հետք»-ից

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});