Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Գյումրիում տնակներում ցրտահարությունից մարդ է մահանում. ինչու կառավարությունը որոշում չի կայացնում

Գյումրիում ցրտահարությունից մահացած տարեց կնոջն այսօր հուղարկավորեցին Գյումրիի «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար:

70-ամյա տարեց կինը մահացել էր տնակում։ Դեպքի մասին ահազանգել էր Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։ Նա տեղեկացրել էր, որ դեպքի մանրանասները ճշտվում են, բայց կնոջ հաշվառման հասցեով ոչ ոք չի դիմել կենտրոն վառելափայտ ստանալու խնդրանքով, կինը չի ունեցել նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ։

Թեև նոր կառավարության ներդրած ջանքերին, այնուամենայնիվ, առ այսօր էլ հնարավոր չեղավ լուծել Գյումրիի անօթևանների խնդիրը, և բազմաթիվ ընտանիքներ շարունակում են բնակվել տնակային ավաններում՝ զրկված լինելով տարրական կենցաղային պայմաններից։ Գյումրիի ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային ավանում մինչև օրս առկա է 100-ից ավելի տնակ:

Հիշեցնենք, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցից ու տնակային ավաններում մարդկանց կենցաղային պայմաններին ծանոթանալուց հետո, Գյումրին տնակներից ազատելու նպատակով կառավարությունը որոշեց ձևավորել հատուկ հանձնաժողով: Դրանից հետո վարչապետի հրամանով Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում իրականացվել էր պետական, համայնքային, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթաց: Փաստագրվել էին թվով 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկում՝ 5 և 17 գյուղական բնակավայրերում՝ 654: Վարչապետի նույն որոշմամբ՝ ստեղծված աշխատանքային խումբն իրականացնելու էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու գործընթաց: Գործընթացը պետք է ավարտին հասցվեր մինչև 2019-ի հունիսի 30-ը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, որը վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի համար անցած տարին կարելի է համարել կորսված տարի, քանի որ, նախ, պանդեմիայի, ապա նաև պատերազմով պայմանավորված նիստեր չեն գումարվել։ Հանձնաժողովը արդյունավետ աշխատել է միայն ձևավորվելուց հետո առաջին եռամսյակում, երբ կատարվել է փաստագրման գործընթաց։ «Հանձնաժողովը հիմա էլ է գործում, մենք Շիրակի մարզում փաստագրել ենք 3500 տնակ, որից 2800-ը Գյումրի քաղաքում։ Բոլոր տնակների վերաբերյալ փաստաթղթերը, անալիզները կատարվել են, թե որ ընտանիքը ինչպես է հայտնվել տնակում, որ տնակը ինչ հողի՝ պետական, թե սեփական հողի վրա է։ Բոլորը ուսումնասիրվել է, դասակարգվել է, և հաջորդ քայլը կառավարությանն է, երբ պետք է որոշում կայացվի, թե որ տիպի տնակներին և որ խմբի ընտանիքներին ինչ կերպ է աջակցում, առհասարակ աջակցում է, թե ոչ, թե ուղղակի տնակը հեռացնում է տարածքից։ Պետք է ճիշտ հասկանալ, որ դա չի նշանակում, որ պետությունը 3500 ընտանիքի պետք է բնակարան տա, այլ նշանակում է, որ 3500 ընտանիքի զբաղեցրած տնակները պետք է մաքրվեն քաղաքի տարածքից»,- ասաց Մարգարյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե ընտանիքին բնակարան չի տրամադրվելու և նրա տնակը ապամոնտաժելու են, ստացվում է, որ ընտանիքը հայտնվելու է փողոցո՞ւմ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, եթե մարդը ունի բնակարան այլ վայրում, նրանց տուն չեն տալու։ Տուն տալու են անօթևաններին։

Բայց եթե մարդը կողքի գյուղից եկել է Գյումրի, տնակ է դրել, բայց իր գյուղում տուն ունի, նա տուն չի ստանալու։ Մի խոսքով, բոլոր տարբերակները դիտարկված են, դասակարգված են։ Հասել ենք այն փուլին, թե որ կարգի տնակները որ ժամանակահատվածում պետք է դուրս հանվեն։ Հիմա այդ ժամանակացույցն է կազմվում և ֆինանսական միջոցների խնդիր է դրված, որով զբաղվում է հանձնաժողովի, որի աշխատանքն էլ կոորդինացնում է քաղաքաշինության կոմիտեն»։

Թե գործնականում երբ կսկսվի բնակարանների տրամադրման և տնակները ապամոնտաժելու գործընթացը, պարզ չէ։ Առայժմ դրա համար չկա կառավարության որոշում։ Կառավարությունը դեռ չի որոշել, թե որ տնակները երբ պետք է ապամոնտաժվեն և դրանց բնակիչներին ինչ կարգով փոխհատուցում պետք է տրամադրվի՝ բնակարան պետք է տրամադրվի, ԲԳՎ պետք է տրամադրվի, թե ոչինչ։ «Այս ամենը պետք է սահմանվի կառավարության որոշմամբ, որը դեռ չկա»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ակնկալվում է, որ 2021-ին կլուծվի այն տնակների հարցը, որոնք բնակեցված են։ Գյումրիում այսօր կա 300 տնակ, որտեղ մարդ չի բնակվում։ Առաջին հերթին դրանք կապամոնտաժվեն ու տարածքները կազատվեն։ Բայց թե հաջորդիվ առաջնահերթությունը որ խնդրին կտրվի՝ կախված է բացառապես կառավարությունից։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը տեղյակ չէր ցրտահարությունից մահացած 70-ամյա կնոջ դեպքի մանրամասներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում