Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պարադոքս է, որ իշխանությունը ցանկանա արտահերթ ընտրություններ, իսկ ընդդիմությունը դեմ լինի

Իշխանությունը շարունակում է արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ քննարկումներ ծավալել: Քաղաքական ոչ բոլոր ուժերն են կողմ արտահերթ գործընթացներին: Տեսակետ կա, որ 17 քաղաքական ուժերն իրենց ագրեսիվ փողոցային պայքարով էլ ավելի են ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և հիմա ամեն ինչ որոշելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն այն կարծիքին է, որ ժողովրդավարական երկրում հենց այդպես էլ պետք է լինի, խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի իշխանությունը:

Փողոցային պայքարի ելած ուժերը, նրա խոսքերով, կողմ չեն արտահայտվում արտահերթ ընտրություններին հենց այն պատճառով, որովհետև իրենք չունեն ժողովրդական այնպիսի աջակցություն, որ կարողանան արտահերթ ընտրություններով իշխանություն կազմեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղևոնդյանը նշեց, որ 17 ուժերն այդպիսի հնարավորություն չունեն, դրա համար էլ փորձում են տեղափոխել արտահերթ ընտրությունների թեման այլ դաշտ, ինչն էլ որոշակիորեն ամրապնդում է իշխանության դիրքերը:

«Այն լեգիտիմությունը, որը պատերազմից հետո քիչ-քիչ վերականգնվել է, կամ անկման տեմպերը դանդաղել են, ստացվում է, որ իսկապես այստեղ երկու պարադոքս կա: Առաջինն այն է, որ ես չեմ հիշում աշխարհում որևէ երկիր, որտեղ իշխանությունը ցանկանա արտահերթ ընտրություններ, իսկ իրեն ընդդիմություն կոչող հատվածը դեմ լինի դրան: Երկրորդ պարադոքսն այն է, որ դեմ լինելով արտահերթ ընտրություններին և ընդհանրապես իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանը, իրեն ընդդիմություն համարող հատվածը ամրապնդում է իշխանության դիրքերը, քանի որ ունի շատ մեծ բացասական ընկալում հասարակության մոտ, և դրա արդյունքում իշխանության նկատմամբ մոտեցումները որոշակիորեն դրական միտում են ցույց տալիս»,- հավելեց նա:

Այնուամենայնիվ, քաղաքագետը չի կարծում, որ ռևանշի հնարավորություն նախկիններն ունեն, այսինքն՝ իշխանության վերադառնալու հնարավորություն, քանի որ երկրում այնպիսի իրավիճակ է, հասարակության մոտ այնպիսի գիտակցություն կա, որ ներկա պահին, նույնիսկ եթե իշխանությունները կորցնեն լեգիտիմությունը և հեռանան, շատ քիչ է հավանականությունը, որ այդ ուժերը կկարողանան իշխանության գալ:

Այստեղ միակ խնդիրն այն է, որ, ըստ քաղաքագետի, միջնորդավորված ձևով այդ ուժերը չկարողանան իշխանության մեջ մարդ ունենալ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ տարբեր դերակատարներ կան, որոնք քաղաքագիտական դիսկուրսում համարվում են գորշ կարդինալներ, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը միջնորդավորված, և դրա հետևանքով կարող են մասնակցել իշխանության վերաբաշխմանը և հայտնվել որոշակի դիրքերում, սակայն հիմա գործընթացները ընթանում են այնպիսի միտումով, որ ներկա իշխանությունների դիրքերը, համեմատած նոյեմբերի հետ, որոշակիորեն ամրապնդվել են, իսկ արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ինչպիսին են հասարակության մոտ քաղաքական պատկերացումները տվյալ պահին:

Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ Ղևոնդյանը նշեց, որ ինչպես 2018-ից հետո, այնպես էլ հիմա, կադրային նշանակումները, ցավոք սրտի, այնքան էլ միանշանակ չեն։ «Կադրային թարմացումները, որոնք պետք է տեղի ունենային այս ժամանակի ընթացքում, տեղի չեն ունեցել և շարունակում են տեղի չունենալ առաջին հերթին այն պատճառով, որ իշխանությունը չի նկատել կադրերի բացը»,- ասաց նա: Իշխանությունը, նրա խոսքերով, բերում է կադրեր, որոնք 2018-ին որոշակի գործունեություն են իրականացրել, եղել են հեղափոխության ակունքներում և տեղափոխվում են այստեղից այնտեղ, և դրսից բերում են կադրեր, որոնք, ըստ իրենց, որոշակի հաջողություններով են հայտնի, ինչպես էկոնոմիկայի նախարարի դեպքում է, սակայն սեփական կադրերը պետական կառավարման համակարգում չեն տեղավորվում, չեն աշխատում այդ ուղղությամբ, դրա պատճառով էլ մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ, որքան էլ կադրերի տեղափոխություն իրականացվի, պետական կառավարման որակը դրանից չի փոխվում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում