Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերն անընդունելի են ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը։
Վերջինիս խոսքերով անհրաժեշտ է պարզել, թե ինչ ազդեցություն ունեցան այդ զինատեսակը Ռուսաստանից ձեռքբերելու պատճառով Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ գրում է ermenihaber.am -ը։
«Պետք է նախ հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցան գոյություն ունեցող պատժամիջոցները և պարզել, թե արդյոք անհրաժեշտ են հավելյալ պատժամիջոցներ»,- ասել է Բլինքենը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդգծեց, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախ դարձան Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։