Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին: Այդ մասին հաղորդվում է դեմոկրատի անցումային հանձնախմբի կայքում: «Այսօր իր հայտարարության մեջ ընտրված նախագահ Բայդենը կնշի արտակարգ դրության ռեժիմի գործողության անհապաղ դադարեցման մասին, որն օգտագործվել է որպես առիթ այլ հիմնադրամներից միջոցներն արգելապատի կառուցման համար վերաուղղորդումն արդարացնելու նպատակով,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը կբովանդակի արգելապատի կառուցման նախագծերն անհապաղ դադարցենելու կարգադրություն, որպեսզի կատարվի դրանց ֆինանսավորման և կապալառուների ընտրման ժամանակ մեթոդենի օգտագործման օրինականության հանգամանալից վերլուծություն, ինչպես նաեւ հիմնադրամների վերաուղղորդման լավագույն միջոցների որոշման համար, որոնք նախորդ վարչակազմի կողմից հատկացվել են արգելապատի կառուցմանը»:
Բայդենը մտադիր է նաև հունվարի 20-ին ստորագրել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղմացնում են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը:
Խոսքը վերաբերում է այն երիտասարդների համար արտաքսման տարկետման վերադարձին, որոնց ԱՄՆ են բերել տակավին երեխա ժամակ: Այն սահմանվել էր Բարաք Օբամայի օրոք, բայց չեղյալ է հայտարարվել Թրամփի օրոք: Բայդեը նաեւ կստորագրի հրամանագիր, որը վերացնում է մի շարք արաբական և աֆրիկյան երկրների ներկայացուցիչների ԱՄՆ մուտքի՝ Թրամփի մտցրած սահմանափակումները: