
Աբխազիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնել է, որ երկիրը չի կարող Ռուսաստանին արտահանձնել հեռակա կարգով ձերբակալված իր քաղաքացիներին, որոնք կասկածվում են 2009-ին Մոսկվայում «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի սպանության մեջ. վերջինս հանցավոր աշխարհում առավել հայտնի է որպես օրենքով գող Յապոնչիկ:
Պարզաբանվել է, որ երկրի սահմանադրությունն արգելում է Աբխազիայի քաղաքացիների արտահանձնումը մեկ այլ պետության՝ քրեական հետապնդման համար: