Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց, թե ինչու է կանոնավոր բանակը սյունեցիներին մենակ թողել. «Երբ է ՊՆ-ին իջեցվել հրահանգ հետ քաշվել Սյունիքի նպաստավոր դիրքերից: Ինչն է դրդել, որ այդ խնդիրը ի վնաս Հայաստանի և Արցախի դրվի մեր տղաների առաջ»:
«Որոշումները կայացվել են Սյունիքում էսկալացիան կանխելու համար: Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել: Այսօրվա ընդդիմությունն է գծել Սյունիքի այսօրվա տեսքը»,- ի պատասխան ասաց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում: