
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջակա ռեժիմով: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավարի օգնական Իա Մալկինան:
«Փետրվարի 5-ին պլանավորվում է անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջակա ռեժիմով Ալմաթիում»,- ասել Է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահում է Բելառուսը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում: