Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ հունվարի 11-ին իրենք ականատես են եղել իրենց այն պնդումներին, որ պարտված վարչապետը միջազգային հարթակներում չի կարողանալու ներկայացնել ՀՀ շահը. «Գերիների ուղղությամբ մենք որևէ ձեռքբերում չունեցանք, և սա ապացուցում է, որ դուք այլևս ունակ չեք լինելու ներկայացնել ՀՀ շահերը: Ուստի ինչու չեք հեռանում՝ հնարավորություն տալով ունակ ուժերին բանակցությունները վարել հայանպաստ ուղղությամբ»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Հայաստանից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, և այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ չեն վերադարձել, որքան նոյեմբերի 9-ից հետո: Ինչու այդ հարցը նախկինում չի հնչել: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք, որ գերիները վերադառնա՞ն, թե՞ նրանց չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ: Պարտադիր չէ, որ բանակցությունների կոնֆիդենցիալ ամբողջ բովանդակությունը ներկայացնենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: