Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիծանյանը նշեց, որ տպավորություն է, թե վարչապետի ու կառավարության հրաժարականի հարցը օրակարգից դուրս է եկել. «Ես ուզում եմ թարմացնել այն: Եթե լինելու են ընտրություններ, «Ալյանսը» մասնակցելու է, եթե չեն լինելու, ապա մենք ևս պետք է ունենանք մեր ռազմավարությունը»:
«Ես հանդես եմ եկել այդ առաջարկով՝ համաձայնեցված անցկացնել արտահերթ ընտրություններ: Զարմանալիորեն, ընդդիմությունը մերժում է այդ առաջարկը, և այնքան էլ տրամաբանական չէ, որ իշխող ուժը ինքն իր համար անի արտահերթ ընտրություններ»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ընդդիմությունը այս գլխից արձանագրում է իր պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Վարչապետը ավելացրեց, որ այդ առաջարկությունը կա, և քննարկումները շարունակվում են:
Պատգամավորն ընդգծեց. «Տեղի է ունեցել մի ահռելի ազգային և պետական ողբերգություն. Դուք հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ, եթե ընդդիմությունը չի ուզում արտահերթ ընտրություններին մասնակցել: Կամ եթե արտահերթ ընտրություններ եք անելու, ապա ե՞րբ»:
Մանրամասն՝ տեսանյութում: