Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ վարչապետը հստակ ժամանակացույցով իրագործել է եռակողմ հայտարարության 9 կետերից 7-ը. «Գործընթացը կանգ է առել 8-րդ և 9-րդ կետերի վրա, որից մեկը այսօր Ադրբեջանի պարտավորությունն է՝ ռազմագերիների վերադարձը, և կոմունիկացիների ապաշրջափակումը»:
Պատգամավորը հիշեցրեց հունվարի 11-ից առաջ վարչապետի հնչեցրած առաջնահերթությունը. «Ինչո՞ւ Մոսկվայից ռազմագերիների հարցով վերադարձաք գլխիկոր»:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչին պատգամավորն արձագանքեց. «Ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, այնպես էլ այստեղ վարչապետը ունակ չէ իմ հարցին տալ պատասխան: Հետևաբար ես ձեզ խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը, ես ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում: