Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը իր հարցն ուղղեց պաշտպանության նախարարին. «Այն պայմանագրայինները, ովքեր կամովին մեկնել են Արցախ և մասնակցել են պատերազմին, ստացել են ավելի քիչ վարձատրություն, քան նրանք, ովքեր մնացել են իրենց տեղակայման վայրերում, ինչը անարդարության զգացում է առաջացրել: Ինչո՞ւ է այդպես ստացվել»:
Պաշտպանության փոխնախարարԱրման Սարգսյանը խնդրեց գրավոր ուղարկել հարցը, մինչդեռ պատգամավորը նախապես նշել էր, որ իր գրավոր հարցը պատասխան չի ունեցել:
Մանրամասն՝ տեսանյութում: