Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմեց վարչապետ Փաշինյանին և ասաց. «Ունե՞ք երաշխիքներ, որ Երևան-Կապան ավտոմայրուղու վրա գերեվարման դեպքերը չեն կրկնվելու»: Նա հիշեցրեց, որ 80-ականներին նման դեպքեր եղել են:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Այդ ճանապարհահատվածի վերաբերյալ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ և ռուսական, և ադրբեջանական կողմի հետ, և մինչ օրս նման միջադեպ չենք ունեցել»:
Պատգամավորը նաև անդրադարձավ հետպատերազմյան խնդիրներին և հարցրեց. «Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի երկրում արտագաղթի նոր ալիք չբռնկվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: