Friday, 26 02 2021
ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին
Անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն
Զինվորականությունը ոտնձգել է պետականության դեմ․ բանակն ու պետությունը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում
ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
21:30
Օհանյանն ու Խաչատուրովը իրենց հայտարարություններով ապացուցեցին Մարտի 1-ին իրենց մեղավորությունը
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել
21:00
ԱՄՆ-ը երբեք Ղրիմը որպես ռուսական տարածք չի ճանաչի. Բայդեն
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին
Բանակը պետք է ոտքի կանգնի. եթե չկանգնի, մենք կկանգնացնենք. Վազգեն Մանուկյան
«Ну говори же». Արմեն Սարգսյանը չի կողմնորոշվում․ Լուրերի հիմնական թողարկում
Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետի կողմնակիցներին ու ընդդիմությանը
Ռուսաստանի դեսպանությունը նոտա Է հղել Լատվիայի ԱԳՆ-ին
Արման Բաբաջանյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին
Զախարովան Ղարաբաղում խաղաղապահների հիմնական խնդիրը համարում է կայուն խաղաղության ապահովումը
Եթե բանակի ներկայացուցիչը պետք է քաղաքական պայքարին միանա, ապա պագոնները թող հանի
Արցախ այցելած Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները կիսվել է տպավորություններով
19:38
Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
19:10
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
19:00
Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները
18:50
Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները
Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է․ Արթուր Վանեցյանը մանրամասներ հայտնեց նախագահի հետ հանդիպումից
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Այդպիսին էր նաև Վազգենի տեսակետը. ես այն բանակի կողքին եմ, որը չի խառնվում քաղաքական գործընթացներին
18:39
Եղիսաբեթ Երկրորդը պատմել է, որ անցավ է տարել COVID-ի դեմ պատվաստումը
Պետությունը գերված է, այդ պատճառով էլ ապստամբները ձերբակալվում են․ Վարուժան Ավետիսյան
Թուրքիան տեղեկացրեց, թե երբ է օգտագործվելու S-400- ը
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ

Բայդենի հետ մեծ հույսեր ենք կապում, բայց չենք կարող նստել ու սպասել, որ մեզ համար ինչ-որ լավ բան անեն. Արփի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստանձնում է նախագահի պարտավորությունները։ Իհարկե տարբեր գնահատականներ են հնչում Հայաստանի սպասելիքների առումով։ Դուք ի՞նչ առաջնահերթություններ կմատնանշեք։

-Նախևառաջ ուզում եմ շնորհավորել Ջո Բայդենին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ես հուսով եմ, որ Հայաստանի, հատկապես Արցախի խնդրի վերաբերյալ Բայդենի ադմինիստրացիան ավելի մեծ ուշադրություն կդարձնի, ավելի խորությամբ կուսումնասիրի։ Չեմ սպասում իհարկե որ որևէ բան շատ շուտ կստացվի։

Բայդենի առջև՝ ԱՄՆ քաղաքացիների համար  շատ  մեծ կարևորության հարցեր են դրված։Նախևառաջ՝ Քովիդ-19-ի հարցը, Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցածը։ Մի շարք հարցեր կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնի։Երբ Բայդենը ստանձնի իր պարտականությունները, արդեն պետք է որոշ օրենքներ հետ կանչի։ Այսինքն ՝նախագահ Թրամփի ընդունած որոշ օրենքներ Բայդենը հետադարձ ուժով կվերացնի։

-Կարծում եք կտրուկ փոփոխություններ կլինե՞ն։

Դեռ  ամբողջի մասին տեղեկություն չունենք։ Բայց օրինակ՝ Փարիզյան կլիմայի պայմանավորվածությունը, որից դուրս եկավ Թրամփը, Բայդենը  կչեղարկի ու ԱՄՆ-ը նորից կմտնի այդ պայմանավորվածության մեջ։Ես դա շատ կարևոր ու դրական եմ համարում։

-Ավանդաբար հայերը մեծ սպասելիքներ են ունենում ԱՄՆ նորընտիր նախագահներից, հետագայում դրանք չեն իրականանում ու հիասթափություն է առաջանում։Բայդենի դեպքու՞մ էլ նույնը կլինի։

-Ես անձամբ միշտ դրական վերաբերմունք եմ ունեցել Բայդենի նկատմամբ։  Հուսով եմ, որ հաջորդ 4, միգուցե և 8 տարիների ընթացքում այդ տպավորությունը չի փոխվի։ Համաձայն եմ իհարկե, որ մեր սպասելիքները շատ են եղել, հետագայում հիասթափություն է առաջացել։Բայց եկեք հիշենք, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերից ելնելով։Դա վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին։

Ճիշտ է դա թե ոչ, բարոյական է, թե ոչ՝ այդպես է. ամեն երկիր առաջնորդվում է իր շահերով։Այս դեպքում Բայդենը միակ որոշիչ ուժը չէ։  Կա նաև Սենատը, Ներկայացուցիչների պալատը։Երկու պալատներն էլ կարող են որոշումներ կայացնել, խնդիրներ քննարկել։ Այն նույն հարցերը, որոնք դրված են Բայդենի առջև, կան նաև այդ մարմինների առաջ։Ես նաև մեծ հույսեր ունեմ, որովհետև և՛ Ներկայացուցիչների պալատը և՛ Սեանտը հիմա դեմոկրատների  վերահսկողության  տակ է։ Դուք գիտեք, որ դեմոկրատներն ավանդաբար ավելի հասկացող են եղել հայերի խնդիրների նկատմամբ։ Մենք քաղաքական կազմակերպություն չենք, աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել ոչ միայն դեմոկրատների, այլևս հանրապետականների հետ։

– Մեզնից կախվա՞ծ է ինչ-որ բան։ Թրամփի դեպքում  տեսակետ կար, որ ոչ միայն նա մեծ ուշադրություն չի դարձնում մեր տարածաշրջանին,  այլև մեր իշխանությունների կողմից էլ բավարար աշխատանք չի տարվում նրա վարչակազմի հետ։ Կիսու՞մ եք այս մոտեցումը։

-Չգիտեմ՝ այդ մոտեցումը կիսում եմ թե ոչ, բայց փաստն այն է, որ Թրամփը մեծ հետաքրքրություն չցուցաբերեց։Դա ակնհայտ է։Մեզնից կախված է այն նույն բանը, ինչ միշտ է կախված եղել և կապ չունի, թե ով է նախագահը։Հայաստանը, հայկական կազմակերպությունները  միշտ պետք է արդյունավետ աշխատեն։Չպետք է նստենք ու սպասենք, որ ինչ-որ մեկը ինչ-որ լավ բան կանի մեզ համար։Կարծում եմ՝ հայկական կազմակերպություններն ակտիվ աշխատում են։Բայց յուրաքաչնյուր երկիր կարող է ձգտել հասնել ավելիին, միգուցե փորձենք ավելին անել, փոխել մոտեցումը։ Մտածենք ՝ ինչն է կարևոր։Նոր կաբինետը կարծես արդեն հաստատվում է,պետք է մտածենք որ անդամի հետ ինչպես աշխատենք, որ հարցերն են առաջնահերթ։ Վաշինգտոնում տեղի ունեցող պրոցեսներն այսօր չեն ավարտվում, դեռ երկարատև աշխատանք է պահանջվում։ Չեմ կարող ասել՝ ինչքան ժամանակ հետո Հայաստանի հարցերն առաջնահերթ կդառնան, բայց մենք պետք է լուրջ աշխատանք իրականացնենք այդ ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});