Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Covid-19-ի հաղթահարման քայլերն ուսումնասիրող հանձնաժողովը սկսում է գործունեությունը

Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսել է գործունեությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ իրավունքի ուժով ստեղծվել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես պատերազմական գործողություններով և երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, Քննիչ հանձնաժողովի ձևավորումը և գործունեությունը հետաձգվեց: Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ Նախագահի կարգադրությամբ հաստատվել է Քննիչ հանձնաժողովի անհատական կազմը։ Նշված փաստի ուժով և իր ամբողջական կազմով Հանձնաժողովը այժմ ստանձնում է իր լիազորությունները և սկսում իր գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Պատգամավորն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովի նպատակն է իր լիազորությունների և ունեցած գործիքակազմի շրջանակներում վերհանել ուսումնասիրության բոլոր ուղղություններով հանրությանը հուզող առկա խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության և պարետատան միջոցառումները և գնահատել դրանց արդյունավետությունը:

Նրա գնահատմամբ՝ այս ամենի վերջնանպատակը պետք է լինի ապագայում նմանատիպ համավարակներին դիմակայելու, դրանք կանխարգելելու մեր երկրի առողջապահական համակարգի և առհասարակ որոշումների կայացման ինստիտուցիոնալ կարողությունների մածացումը:

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քննիչ հանձնաժողովը ունի սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ, վերջինիս գործունեության արդյունավետության ապահովման նպատակով մեզ անհրաժեշտ կլինի հանրության հետ սերտ համագործակցություն, ուստի՝ Ես կոչով դիմում եմ մեր հանրությանը, հատկապես մասնագիտական և փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ-ներին՝ աջակցել Հանձնաժողովին՝ կիսվելով իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով, իրենց արձանագրած խնդիրներով, այն հարցերով, որոնք կցանկանան, որպեսզի ուղղվեն Կառավարությանը, որպեսզի հնարավորինս լույս սփռվի իրենց մտահոգող հարցերի վրա: Դրանք պետք է վերաբերվեն՝ -Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելուն, -այդ վիրուսի դեմ պայքարին, -համավարակի հետևանքները մեղմելուն կամ վերացնելուն (այդ թվում՝ հակաճգնաժամային միջոցառումներին, տրամադրված օգնություններին և այլն), – ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումներին, -և այս ամենի ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը: Հանձնաժողովը արդեն ունի էլ.հասցե՝ [email protected]: Ես խնդրում եմ բոլոր Ձեր հարցերը, ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները ուղարկել այդ էլ. հասցեին: Միաժամանակ ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր Քննիչ հանձնաժողովը կգործի կառուցողական, գործընկերային միջավայրում, կդրսևորվի քաղաքական կամք, մեր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու և արդյունքները հանրությանը ներկայացնելու համար: Բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր մտահոգություններ են հայտնում այս Քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ, կոչ եմ անում ընդգրկվել Հանձնաժողովի աշխատանքներում և սեփական օրինակով և արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Քննիչ հանձնաժողովի անդամը: Շնորհակալություն»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում