2020թ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացվել է 93 մաքսային ստուգում, արձանագրվել է 558 միլիոն դրամի խախտումներ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը՝ ավելացնելով, որ 2019թ 76 մաքսային ստուգում է իրականացվել, արձանագրվել է 304 միլիոն դրամի խախտում։
Արձանագրված խախտումների աճը, ըստ Սաֆարյանի, կապված է բարեփոխումների, վերլուծական կարողությունների ավելացման հետ։
Հիմնական խնդիրները, պայմանական ասված, երեք խմբի կարող է բաժանվել, որոնցից առաջինը, Սաֆարյանի փոխանցմամբ, ապրանքների սխալ դասակարգումն էմ երբ մեկ խմբից մեկ այլ խմբում է դասակարգվում, մեկ թվի փոփոխությունն ապրանքը կարող է մեկ ապրանքային խմբից տեղափոխել մեկ այլ խումբ, որտեղ, օրինակ, մաքսատուրքերն ավելի ցածր են, քան այն խմբում, որտեղ պետք է լիներ։ Խախտումների երկրորդ խումբը, որն առանձնացրեց Սաֆարյանը, ապրանքագրերում ներմուծվող ապրանքների սխալ տեղեկություններ ներկայացնելն է և արժեքները նվազեցումը։ Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ հակառակն է՝ եղածից ավելի են ներկայացնում, դա էլ այլ ուղղվածություն է։