ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում չի շնորհել Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ինչպես նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Նրանք չեն ընդգրկվել ԱՄՆ առաջնորդի կողմից ներում ստացած անձանց ցուցակում: Այդ ցուցակում չեն հայտնվել նաև փաստաբան Ռուդի Ջուլիանին, անձամբ Թրամփը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները:
Ներվածների ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 73 մարդ: Թրամփը նաև 70 մարդու համար մեղմել է պատժաչափը: