Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Իմ քայլի» պատգամավոր Ռուսլան Բաքոյանը նկատեց, որ հողերը՝ սկսած առաջին կարգից, չեն օգտագործվում ջրի պատճառով:
«Գույքագրելուց հետո ունե՞նք հնարավորություն չօգտագործվող հողերի համար նաև ջրագծեր քաշելու, որպեսզի կարողանանք այդ հողերը օգտագործել»,- էկոնոմիկայի փոխնախարարին հարցրեց նա:
Պատգամավորը իր հարցը հստակեցրեց. «Չօգտագործվող հողերի գույքագրումից հետո նախարարությունն ի՞նչ քաղաքականություն է վարելու»:
Մանրամասն՝ տեսանյութում: