Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչո՞ւ և ո՞ւմ շնորհիվ նախկին ԼՂԻՄ հարակից 7 շրջանները չվերաբնակեցվեցին․․․

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Արցախի ոդիսականի քիչ հայտնի կամ գրեթե մոռացության մատնված դրվագներ․ ինչո՞ւ և ո՞ւմ շնորհիվ նախկին ԼՂԻՄ հարակից 7 շրջանները չվերաբնակեցվեցին․․․

2004թ.-ին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բարձրացրեց իր “գրավյալ” տարածքների /7 շրջաններ/ բնակեցման հարցը՝ հայկական կողմին մեղադրելով բնակիչների ապօրինի տեղափոխման միջոցով օկուպացիայի կոնսոլիդացման մեջ: Ադրբեջանը պնդում էր, որ «Լեռնային Ղարաբաղի շրջան են տեղափոխվել 23000 մարդ (5300 ընտանիք)» եւ «Հայաստանը նպատակ ունի ավելացնել գրավյալ տարածքների բնակչության թիվը՝ մինչեւ 2010թ. այն հասցնելով ներկայում արձանագրված 143000-ից մինչեւ 300000-ը …այդ տարածքների անեքսիայի նպատակով»:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 59-րդ նիստում այդ կառույցում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի Հայաստանի անունից հայտարարեց, թե պաշտոնական Երևանը Ադրբեջանի “գրավյալ” տարածքներում բնակեցման պաշտոնական քաղաքականություն չի իրականացնում:

Ադրբեջանի կողմից “գրավյալ տարածքների” բնակեցման հարցը բարձրացնելուց ու Հայաստանի հասցեին մեղադրանքներ ներկայացնելուց հետո կողմերը համաձայնվեցին, որ ԵԱՀԿ ստեղծած Փաստահավաք Առաքելությունը կարող է այցելել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները: Քանի որ ԵԱՀԿ գործում էր կոնսենսուսի սկզբունքով, Հայաստանը կարող էր չհամաձայնել դրան։ Սակայն Ռ․ Քոչարյանի իշխանությունը համաձայնություն տվեց (հիմա Ալիևն անգամ UNESCO-ի առաքելությանը չի թողնում մուտք գործել Շուշի, ոչովհետև անգիր հիշում է, թե հակառակորդի վրա ազդելու ինչ կատարյալ գործիք են իրեն տվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ․․․․)։

ԵԱՀԿ դաշտային առաքելությունը 2005թ․ հարցազրույց անցկացրեց, հաշվեց կամ ուղղակիորեն դիտարկեց 9,000-ից 12000 նորաբնակների եւ նշեց, որ թեպետ “ԼՂ իշխանությունները տրամադրել են բնակեցումը խրախուսող զանազան միջոցներ՝ աչքերը փակելուց մինչեւ բնակարաններով, ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով եւ անհատույց կոմունալ հարմարություններով ապահովելը”, սակայն Հայաստանի իշխանությունները չեն խրախուսում այդ շրջանների վերաբնակեցումը․․․

Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը, ի դեմս ԱԳՆ-ի, հպարտությամբ էր մեջբերում, որ դաշտային առաքելությունը հաստատել է պաշտոնական Երևանի արդարացումները, որ այդ տարածքներում կազմակերպված վերաբնակեցում չի կատարվում, առավել ևս՝ Հայաստանի իշխանությունները նման կազմակերպված քաղաքականություն չեն վարում։

Հերթական անգամ 7 շրջաններում իրավիճակի շուրջ Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքները հնչեցին 2010-ին։ Ըստ Բաքվի ներկայացրած նոր մեղադրանքի, հայկական կողմն անտեսելով ԵԱՀԿ 2005թ. փաստահավաք առաքելության կոչը, շարունակում է 7 շրջանների զարգացման քաղաքականությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2010թ. հոկտեմբերի 7-ից 12-ը կատարեցին երկրորդ դաշտային գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի յոթ “գրավյալ” տարածքներում՝ այնտեղ իրավիճակի գնահատման նպատակով, ներառյալ հումանիտար եւ այլ առումներով:

Մարտի 23-24-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակեցին 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը:

Ամփոփման մեջ մասնավորապես նշվել էր․ “Անցնելով ավելի քան 1000 կմ ճանապարհ՝ համանախագահները տեսել են ղարաբաղյան հակամարտության ավերիչ հետեւանքների եւ խաղաղ լուծման անհաջողությունների ակնհայտ վկայությունները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են եւ գրեթե ամբողջությամբ ավերված: Չնայած հավաստի թվեր չկան, սակայն բնակիչների ընդհանուր թիվը գնահատվում է շուրջ 14 հազար մարդ, որոնք ապրում են Լաչինի եւ Քելբաջարի փոքր գյուղերում ու քաղաքներում: Համանախագահները գնահատել են, որ այս տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005թ.-ից վեր:

Բնակիչները մեծ մասամբ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր պայմաններում, չզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում եւ հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն: […] Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ որ միայն խաղաղ բանակցությունների հիման վրա կարգավորումը կարող է ավելի լավ եւ որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարածքներում, եւ նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ այժմ: Համանախագահները բոլոր կողմերի առաջնորդներին կոչ են անում խուսափել ցանկացած ակտիվությունից այդ տարածքներում եւ մյուս վիճահարույց հատվածներում, ինչը կարող է պատճառ դառնալ այդ տարածքների բնույթի վերջնական փոփոխության կամ լուծման:”

Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող կուսակցությունների պատգամավորների, որոնք զեկույցը դրական գնահատեցին, միայն ԼՂՀ-ում այն առարկությունների արժանացավ․․․ Հայաստանում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի անունից զեկույցի կապակցությամբ գոհունակություն էր հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը․․․․,

Այսպիսով, թե 2005-ին, թե 2010-ին Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարչախմբերը գոհունակությամբ էին նշում 2 փաստահավաք առաքելությունների զեկույցների այն տողերը, որ Հայաստանի իշխանությունները չեն վերաբնակեցնում Ադրբեջանի 7 “գրավյալ” շրջանները, ինչը մեկնաբանվում էր որպես դրանք վերադարձնելու պատրաստակամության հավաստիացում․․․

Արդյունքում, Ալիևը հաղթանակ տարավ դեռ այն ժամանակ՝ ԵԱՀԿ այս գործիքով (որը մենք նրան տվեցին մեր համաձայնությամբ․․․․) հասնելով նրան, որ ոչ միայն նաև այդ կերպ էին վերահաստատվում այդ շրջանները Ադրբեջանին “վերադարձնելու” պաշտոնական Երևանի պարտավորությունները, այլ հենց Երևանում էին ձեռնպահ մնում դրանց վերաբնակեցման կազմակերպված ու արդյունավետ ծրագրեր իրականացնելուց․․․

Կհարցնեք՝ Ալիևը “հաղթե՞ց” 2020թ․ նոյեմբերի 9/10-ին․․․ Կպատասխանեմ՝ ավելի վաղ․․․․ Շատ ավելի վաղ, երբ չվերաբնակեցվեցին կամ թերբնակեցվեցին այդ տարածքները, ու դրանք լավագույն դեպքում Երևանում ու Ստեփանակերտում իշխող վերնախավերը դիտարկում էին որպես բնական ու ընդերքի պաշարների անխնա շահագործման տարածք, բայց ոչ վերանվաճված հայրենիք․․․․

Իսկ երեկ մարտի մեկի դատավարությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես եկող դատախազին ու ՀՀ ներկայիս իշխանություններին էր մեղադրում Շուշին ու այդ տարածքները հանձնելու, դավաճանության մեջ․․․ Շրջաններ ու բնակավայրեր, որոնք իրենք իրենց պաշտպանելու նվազագույն ինքնաբավ բնակչությունը նույնիսկ չունեին, քանի որ ժամանակին հպարտանում էին, որ “տեսաք, մենք ճիշտ էինք, մենք դրանք չենք վերաբնակեցնում․․․․”

Իսկ այս ամենն այլևս պատմության մեջ վավերագրված փաստեր են․․․․ Ու արդյո՞ք սա փաստ է, որ Ալիևը վախենում էր Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, բայց ոչ Նիկոլ Փաշինյանից․․․ Կարծես թե ճիշտ հակառակը․․․

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին բավարարում այդ շրջանները չվերաբնակեցնելու Ալիևի բազմամյա պահանջները․․․․

Հ․Գ․ Ի դեպ, համացանցային որոնումը ցույց է տալիս, որ ԱԳՆ կայքում այլևս բացակայում են այդ զեկույցների վերաբերյալ պաշտոնական “դրվատող” հաղորդագրությունները․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում