Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեր ձայնով մեր խոսքն ասելու անբեկանելի իրավունքը

Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը: Դոնալդ Թրամփի սկանդալային նախագահությունից ու սկանդալային հեռացումից հետո համաշխարհային մակարդակով գեներացվում են մեծ սպասումներ ԱՄՆ նոր նախագահից: Ջո Բայդենը ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից է, Սպիտակ տուն է հասել քաղաքական հիերարխիայի բոլոր աստիճանները հաղթահարելով: Մաղթելով նրան արդյունավետ աշխատանքի նվազագույնը չորս տարիներ Սպիտակ տանը, կարծում եմ, որ ԱՄՆ նոր վարչակարգից կարող ենք ակնկալել արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխություն մեր տարածաշրջանում:

ԱՄՆ-ից կամ Արևմուտքից որևէ ակնկալիք ունենալուց առաջ մենք ինքներս պետք է ձևավորենք փոխշահավետ հարաբերությունների օրակարգ:

Գլոբալացված աշխարհում պետությունները սովորաբար գործում են աշխարհաքաղաքական կարծրատիպերով՝ ըստ ձևավորված միությունների ու դաշինքների գերակայությունների: Փաստացի՝ երկկողմ հարաբերությունները ժամանակակից աշխարհում էլ կառուցում են ըստ այս կամ այն պետության այս կամ այն դաշինքին ու միությանը պատկանելության: Հայաստանի պարագայում դա ունեցել է բացասական ազդեցություն, որովհետև համաշխարհային ասպարեզում Հայաստանը համարվել է Ռուսաստանի ուղեծրում գործող պետություն՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով: Բայց դա չի նշանակում, որ սպառված են այլ պետությունների հետ փոխադարձ կարևորություն ունեցող օրակարգերի ձևավորման հնարավորությունները: Միանգամայն հակառակը՝ մենք կարող ենք ու պարտավոր ենք՝ մեր բնական ու արտադրական ռեսուրսների հաշվառումով՝ Արևմուտքի ու Հայաստանի շահերի համադրումներ գտնել և փոխշահավետ համագործակցության հիմքեր ստեղծել: Դա է ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ Հայաստան բերելու ճանապարհը, որի արդյունքն է դառնալու Հայաստանի իմիջի փոփոխությունը աշխարհում և քաղաքական կշռի վերականգնումը իբրև տարածաշրջանում կարևոր գործընկեր: Մենք չենք կարող անտեսել փաստը, որ ներդրումներն ու նորագույն տեխնոլոգիաները Արևմուտքում են, ու դրանց առկայությունից է կախված մեր՝ որպես պետություն հնարավորինս արագ ոտքի կանգնելու հնարավորությունը և գոյություն ունեցող սպառազինություններով ու բանակով անվտանգությունը ու արժանապատվությունը պահելու ունակությունը: Իվերջո՝ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրներն առանձին-առանձին փորձում են հնարավորինս շատ ու ծավալուն պայմանագրեր կնքել Արևմուտքի հետ ֆինանսների ու տեխնոլոգիաներ ձեռքբերելու համար: ՀՀ իշխանության ակտիվ աշխատանքի և ԱՄՆ-ի ու համաեվրոպական հայկական սփյուռքի հետ նպատակային աշխատանքի դեպքում Հայաստանը հաջողության անհամեմատ մեծ հնարավորություններ ունի:

Ստեղծված պայմաններում մենք պարտավոր ենք հանուն քաղաքական ինքնիշխանության, ազգային անվտանգության և տնտեսության զարգացման դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ առևտրատնտեսական ու խորհրդատվական կապերը հագեցնելով նաև ռազմաքաղաքական բովանդակությամբ: Ավելի կոնկրետ՝ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնակալության ընթացքում մենք ակնկալում ենք, որ լիարժեք կգործի ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԱՄՆ-ը՝ իբրև համանախագահ երկիր, կթոթափի անցած տարիների պասիվությունը ու գործուն մասնակցություն կունենա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշարկման ու ճանաչման գործընթացներում՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններով, կնպաստի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: Աշխարհը փոփոխվում է չափազանց արագ, մենք այդ արագությունից պետք է օգտվենք, և վստահաբար օգտվելու ենք՝ ոչ միայն այլընտրանք չունենալու, այլև մեր ձայնով մեր խոսքն ասելու համար սերունդներին, որ արժանի են արժանապատիվ ու զարգացող երկիր ունենալու:

Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում