«Բիլդ» պարբերականը տեղեկացնում է գերմանական Bilfinger SE ընկերության՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ծրագրից դուրս գալու մասին: Պարբերականը ընկերության փաստաթղթերին հղում անելով հայտնում է, որ Bilfinger Se-ը հրաժարվել է մասնակցել նախագծին ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու պատճառով:
Bilfinger SE-ն ԱՄՆ-ին երկու նամակով տեղեկացրել է, որ կհետևի «Եվրոպական էներգետիկ անվտանգության մասին օրենքին» (PEESCA) և որ կհրաժարվի Nord Stream 2-ի հետ բոլոր գործընկերային հարաբերություններից ու պայմանագրերից: