Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին հրապարակմանը, «իրականում դա ճիշտ չէ»: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, չենք ծանոթացել: Իրականում դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծանոթացել են Կրեմլում «Պունտինի պալատի» մասին հրապարակումներին, արդյոք կառուցվել է այդ շենքը և իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը: