Friday, 26 02 2021
Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն
ԱՄՆ-ն զգուշացնում է․ ով է կանգնած «հեղաշրջման» ետևում․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Բաղրամյան պողոտայի հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը
ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին
Անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն
Զինվորականությունը ոտնձգել է պետականության դեմ․ բանակն ու պետությունը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում
ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
21:30
Օհանյանն ու Խաչատուրովը իրենց հայտարարություններով ապացուցեցին Մարտի 1-ին իրենց մեղավորությունը
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել
21:00
ԱՄՆ-ը երբեք Ղրիմը որպես ռուսական տարածք չի ճանաչի. Բայդեն
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին
Բանակը պետք է ոտքի կանգնի. եթե չկանգնի, մենք կկանգնացնենք. Վազգեն Մանուկյան
«Ну говори же». Արմեն Սարգսյանը չի կողմնորոշվում․ Լուրերի հիմնական թողարկում
Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետի կողմնակիցներին ու ընդդիմությանը
Ռուսաստանի դեսպանությունը նոտա Է հղել Լատվիայի ԱԳՆ-ին
Արման Բաբաջանյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին
Զախարովան Ղարաբաղում խաղաղապահների հիմնական խնդիրը համարում է կայուն խաղաղության ապահովումը
Եթե բանակի ներկայացուցիչը պետք է քաղաքական պայքարին միանա, ապա պագոնները թող հանի
Արցախ այցելած Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները կիսվել է տպավորություններով
19:38
Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
19:10
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
19:00
Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գլխավոր սպառնալիքները
18:50
Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները
Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է․ Արթուր Վանեցյանը մանրամասներ հայտնեց նախագահի հետ հանդիպումից
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

Ապաշրջափակումը ցուցադրական, խոշոր պետությունների շահերից բխող, քաղաքական նշանակություն ունեցող որոշում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Պարոն Մակարյան, կոմունիկացիաների ապաշրջափակման որոշումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Շատերը ոգևորված են այդ մտքից, բայց փորձագետներ էլ կան, որոնք իրատեսական չեն համարում ապաշրջափակումն ու դրանից Հայաստանի հնարավոր օգուտները:

– Ես էլ եմ վատատեսորեն նայում այդ խնդրին: Նախ՝ այդտեղ շատ աշխատանքներ կան անելու նույն երկաթգծի կառուցման, ճանապարհների վերանորոգման, կառուցման առումով: Եվ հետո, այդ ճանապարհների օգտագործումը պայմանավորված է մի քանի խնդիրներով, որոնցից առաջինն անվտանգությունն է: Պետությունը պետք է ապահովի բիզնեսի ու բեռնափոխադրողների անվտանգությունը: Շատ հավանական է, որ բեռները կարող են վնասվել, ոչնչացվել, թունավորվել, կարող են առհասարակ թույլ չտալ այդ բեռների մուտքը: Բացի դրանից, պետք է ճիշտ հաշվարկվի, թե փոխադրումների ինչպիսի տարիֆներ են գործելու, որովհետև մենք ունենք որոշակի տարիֆների համակարգ Վրաստանի դեպքում: Հիմա պետք է նայենք, թե այդ դեպքում երկաթուղու տարիֆները ինչպիսին կարող են լինել, որքանով են նպատակահարմար, որ ճանապարհները օգտագործելի դառնան: Եվ երրորդ կարևոր խոչընդոտն այն է, որ Հայաստանի տնտեսությունը երկաթգիծն օգտագործելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ երկաթգիծը խոշոր բեռնափոխադրող նավերին մրցակցող ուղիներից մեկն է: Բայց Հայաստանի երկաթգիծը հիմա այդքան հումք և բեռներ չունի տեղափոխելու, որովհետև մեր հիմնական բեռնափոխադրումները իրականացվում են ֆուռերով, որը շատ արդյունավետ է՝ չհաշված ձմռան ամիսներին Վերին Լարսի անցակետի փակվելուն:

Ես կարծում եմ, որ այս ապաշրջափակման հարցն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի: Կարծում եմ, որ անգամ Ադրբեջանի տնտեսության տեսանկյունից, երկաթգծի օգտագործելը նպատակահարմար չէ:

Դրանից ավելի շատ կօգտվեն խոշոր պետությունները՝ Իրանը և Ռուսաստանը, քանի որ նրանց տնտեսությունները թույլ են տալիս շատ մեծ քանակներ արտադրել և արտահանել:

Իսկ եթե խոսում ենք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ավտոճանապարհի մասին, ապա դա էլ մեզ համար էական նշանակություն չի կարող ունենալ: Դրանից մեծապես շահելու է Ադրբեջանը:

Հայաստանի տնտեսությունը որևէ բան Նախիջևանին տալու կամ վաճառելու խնդիր չունի: Ես վերջերս ուսումնասիրեցի մեր ներմուծման և արտահանման ծավալները միջազգային ցանկերում և ինձ համար տարօրինակ էր, որ 2019 թվականին Ադրբեջանից ներմուծվել էր 6.4 միլիոնի ապրանք: Հավանաբար, դա եկել էր Վրաստանի միջոցով: Համենայնդեպս, մենք այդ պետության հետ զուգահեռ առևտուր չունենք:

Մեր շփումները 30 տարի է՝ դադարել են նրանց հետ, որը բիզնեսմշակույթի առումով շատ կարևոր է: Օրինակ՝ Թուրքիայի դեպքում այդ խնդիրը չկա: Հայկական ընկերությունները շատ են շփվել, ծանոթ են ապրանքներին: Ադրբեջանը տարիներ շարունակ իր ժողովրդին տրամադրել է Հայաստանի դեմ, և հիմա հարկ կա գնահատել սպառման հնարավորությունները: Պետք է հասկանալ՝ ադրբեջանցին իր շուկայում, խանութում տեսնելով հայկական ապրանք՝ կգնի այն, թե ոչ: Պետությունը, Ադրբեջանի կառավարությունը չի կարող իր ժողովրդին պարտադրել գնել հայկականը միայն նրա համար, որ որոշում է կայացվել ճանապարհները ապաշրջափակել: Հետևաբար, այս որոշումն ավելի շատ ցուցադրական, խոշոր պետությունների շահերից բխող և ավելի շատ քաղաքական նշանակություն ունեցող որոշում է:

– Դուք խոսեցիք ավտոմոբիլային փոխադրումների մասին: Ապաշրջափակման որոշումից ոգևորվածները անգամ հիմա խոսում են Լարսի հնարավոր այլընտրանքի մասին: Կարելի՞ է այս համատեքստում խոսել արդեն Լարսի այլընտրանքի մասին:

– Դեռ ոչ: Համաշխարհային բանկի աջակցությամբ Վրաստանում միջոցներ դրվել են, որ Լարսը վերանորոգվեր, թունելներ բացվեն, որը թանկ հաճույք է:

Բայց ես կարծում եմ, որ հիմա ժամանակ է, որ Հայաստանը բանակցի Վրաստանի հետ, որ Վրաստանը տարիֆները իջեցնի մեզ համար: Վրաստանի տարիֆները ամենաբարձրն են Հայաստանի համար:

Վրացիները մինչև հիմա շատ լավ օգտվել են մեր շրջափակված վիճակից: Հիմա ժամանակն է, որ Հայաստանը փորձի Վրաստանին համոզել նոր տարիֆներ սահմանել: Ինձ թվում է՝ Վրաստանը կգնա զիջումների, և դա մեզ համար կունենա կարևոր նշանակություն:

Վրաստանը կգնա՞ զիջումների՝ հաշվի առնելով կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը:

– Այո: Վրաստանը կարող է մտածել, որ հնարավորությունները կորցնում է և դրանից Հայաստանին տա ավելի էքսկլյուզիվ գներ, որը Հայաստանը կարող է օգտագործել վարպետորեն: Ցավոք սրտի, ես դեռ ոչ էկոնոմիկայի նախարարության, ոչ տրանսպորտի ու կապի նախարարության, ոչ ԱԳՆ-ի կողմից չեմ տեսնում պահը օգտագործելու մոտեցում:

Պարոն Մակարյան, Ռուսաստանը բացառապես իր շահը հաշվի առնելո՞վ է ապաշրջափակման հարցը դարձրել օրակարգի թիվ մեկ հարցը:

– Իհարկե, որովհետև տարածաշրջանում կոմունիկացիաները նոր հնարավորություն են ստեղծում: Նույն Ռուսաստանի համար երկաթգիծը կշահագործի ինքը, դրանով ինքն իր տնտեսական ազդեցության սահմանները կմոտեցնի Ադրբեջանին: ԵԱՏՄ-ի համար էլ սահմանները կմոտենան Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը միշտ շահագրգիռ է եղել, որ Ադրբեջանը հարի ԵԱՏՄ-ին: Նախկինում Ադրբեջանը միշտ ասում էր, որ ԵԱՏՄ-ի անդամ կդառնա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղի հարցը լուծվի: Հիմա չեմ ասում, թե Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ, բայց ամեն դեպքում կփորձի սիրաշահել Ռուսաստանին:

Այսինքն՝ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի շահերը ցույց են տալիս, որ իրենց ձեռնտու է մոտենալ Ադրբեջանի սահմաններին: Իրանի համար էլ ձեռնտու է, որ երկաթգիծն օգտագործի դեպի Ռուսաստան գնալու համար, քանի որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի: Իրանի արտահանման ծավալները նվազել են և նա հիմա շատ շահագրգիռ է իր արտահանման ծավալները մեծացնել, խթանել արտահանումը՝ օգտագործելով ճանապարհները:

Ընդհանուր առմամբ, կոմունիկացիան համ լավ է, համ վատ: Պետք է խելամիտ որոշում կայացնել: Հարցին պետք է երկու կողմից նայել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});