Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փաշինյանի թավիշը հոգնեցրեց․ չի կարելի հրեշների դեմ պլետով պայքարել

Այսօր վերսկսվել է Մարտի 1-ի գործով դատավարությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ հուլուսից ինքը և Մարտի 1-ի գործով տուժողների մյուս իրավահաջորդը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը դատարան չեն գնում. «Չենք մասնակցում այն կինոյին, որը փորձում են ցուցադրել: Մենք չենք գտնում, թե իրականում այդ դատական քննությունը վերաբերում է Մարտի 1-ի գործին, կարծում ենք, որ դատարանը թույլ է տվել շեղվել Մարտի 1-ի գործից: Մեկ տարի ութ ամիս շարունակվում են պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկումները, որոնք նույնաբովանդակ են, և նպատակ են հետապնդում այս գործը ձախողել»:

«Այսօր էլ բացարկ են հայտարարել ՀՀ դատախազին»,- նշեց փաստաբանը: Նա նաև հավելեց, որ դատախազների թուլությունը է տեսնում այդ գործի տեղում դոփելու մեջ. «Այն ժամանակ, երբ որ պետք է սահմանվեր խոսքի սահմանափակում, դատախազները դեռ շատ ավելի վաղ պետք է դա արած լինեին և մտահոգ լինեին, որ պաշտպանության կողմը այդ եղանակով գործը, այսպես ասած, իր ձեռքը կվերցնի, և իրենք կհայտնվեն երկրորդական դերում: Պաշտպանական կողմին հնարավորություն է տրված ամեն ինչ ասելու՝ անկախ նրանից գործի հետ կապված է, թե ոչ… Դատավորը պետք է կարողանա երկու կողմերի վարքը կարգավորել»:

Սեդա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ արվում է, որ բուն դատավարության փուլին չանցնեն: Նրա խոսքով՝ պատերազմն էլ ոչինչ չի փոխել այս գործընթացներում:

«Պատերազմը մեզ չմիավորեց մեր ընդհանուր թշնամու դեմ, ավելին՝ հայ ազգի 70-80 տոկոսը հասկացավ, որ կռվում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, այլ նաև իր թիկունքում գործող ուժերի, որոնք խանգարում են և ազդում են շատ հանգամանքների վրա: Խայտառակ իրադարձություններ են տեղի ունեցել ԼՂ-ում, և իրավիճակը դուրս է եկել Գլխավոր գերագույն հրամանատարի հսկողությունից: Եվ կան մարդիկ, որ համարեցին, թե Հայաստանն իր շահերն ունի, ԼՂ-ն՝ իր, դրանից ելնելով դասավորեցին ամեն ինչ, և ունեցանք տխուր պատկեր:

Այսօր կան ուժեր, որոնք հրապարակներում ելույթներ ունենալով, ուզում են դավաճանությունը «քսել» ուրիշների վրա, բայց դավաճանությունը գործողություններ են, և այդպիսի գործողություններ դրսևորել են գեներալ կոչվածները և այն անձինք, որոնք Մարտի 1-ի գործով կա՛մ վկա են, կա՛մ կասկածյալ են, և նրանք չպետք է լինեին բարձրագույն պաշտոններում: Հավատի բարձր շեմը պիտի ունենայինք, որ այդ մարդկանց հետ միասնական գնայինք պատերազմի:

Այս ամեն ինչը տեղափոխվել է նաև դատարան, նպատակը Ռ. Քոչարյանի գործին քաղաքական մոտիվացիա տալն է, մինչդեռ այդ գործը բացարձակապես քաղաքական հետապնդում չէ, բուն փաստերի վրա է հենված, ապացույցներով և բազմադրվագ գործողությունների մի ամբողջ շղթա է, որի վերնամասում նստած են 4 ամբաստանյալները, որոնք փորձում են իրենց վերագրվող արարքը վերագրել ուրիշի»,- նշեց փաստաբանը:

«Իրավապահ համակարգը խայտառակ կերպով դիմադրում է. ոչ մի առաջընթաց չկա, կասեցվում են բազմաթիվ կարևոր գործեր: Համակարգում կան մարդիկ, որոնք լրջորեն զբաղված են համակարգի կազմալուծմամբ»,- նկատեց Սաֆարյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ցավալի է, որ Հայաստանը անվերջ ներքաղաքական բախումների է գնում: «Ամեն անգամ արյուն է թափվում, անմեղ զոհեր են լինում, և բոլորն ուզում են, որ իրենց ներեն, որովհետև իրենք համարում են, որ դրանով իշխանություն էին պահում:  Իսկ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը որոշեց թավիշն օգտագործել: Բայց Փաշինյանի թավիշը հոգնեցրեց մարդկանց, որովհետև չի կարելի հրեշների հետ պայքարել պլետով»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ օրենքը բոլորի նկատմամբ պետք է կիրառելի լինի հավասարապես:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում