Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սուզվել է սառցաջրի մեջ:
Համացանցում հայտնված կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է ՌԴ նախագահը երեք անգամ խաչակնքում և սուզվում սառցաջրի մեջ:
Ավելի վաղ քաղաքական գործչի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը մի քանի տարի շարունակ հետևում է այս ավանդույթին: Տիրոջ Մկրտության տոնը Ռուսաստանում նշվել է հունվարի 19-ի գիշերը: