Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Գազպրոմը» Ռուսաստանում կդառնա՞ ընդդիմություն

Եվրապարտատոմսերի էմիսիայի վերաբերյալ զեկույցում «Գազպրոմ» ընկերությունն առաջին անգամ արտահայտվել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծի դադարեցման հավանականության մասին: Ընկերությունը նշում է, որ բախվում են քաղաքական լուրջ ճնշումների և չեն կարող բացառել, որ նախագծի իրագործումը ստիպված կլինեն դադարեցնել այդ ճնշումների հետևանքով: Իհարկե, «Գազպրոմի» գնահատականը այդպիսի հավանականությունը դիտարկում է ծայրահեղության համատեքստում, սակայն այն, որ առաջին անգամ խոսվում է այդ մասին, հատկանշական է: Միացյալ Նահանգները ավելացնում է ճնշումը Եվրոպայի վրա «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու հարցում: Կիրառվում են նոր պատժամիջոցներ այն ընկերությունների հանդեպ, որոնք կներգրավվեն շինարարությանը: Թեև Գերմանիան փորձում է անել ամեն ինչ նախագիծը փրկելու համար, սակայն այն, որ «Գազպրոմը» անգամ խոսում է դադարեցնելու մասին, վկայում է, թե որքան լուրջ է ամերիկյան ճնշումը:

Այստեղ հարցը, անշուշտ, միայն էներգետիկ-ենթակառուցվածքային չէ, այլ նաև քաղաքական: Ընդ որում, եթե ավելացող ճնշումների ֆոնին «Գազպրոմը» խոսում է դադարեցման հնարավորության մասին, կարող ենք մտածել, որ խոսքը գուցե նույնիսկ ՌԴ ներքաղաքական համատեքստի մասին է: Չի բացառվում, որ «Գազպրոմի» անդրադարձն ու դադարեցման հավանականության վերաբերյալ աննախադեպ դիտարկումը վկայում է Ռուսաստանի ներսում առկա հակասությունների մասին: Ի վերջո, «Գազպրոմը» որքան էլ պետական, այդուհանդերձ, տնտեսական սուբյեկտ է: Որքան էլ պետությունը գազը օգտագործում է նաև իբրև արտաքին քաղաքական գործիք, ընկերությունն այդուհանդերձ առաջնորդվում է տնտեսական շահերով ու պատկերացումներով: Երբ արտաքին քաղաքական գործիքը աշխատում է, «Գազպրոմի» համար խնդիր չէ, քանի որ ոչ միայն չի խանգարում տնտեսականին, այլ կարող է նույնիսկ նպաստել: Սակայն երբ Ռուսաստանի քաղաքականությունը արդեն խնդիրներ է ստեղծում «Գազպրոմի» տնտեսական հեռանկարների համար, իսկ գազային մահակի դերը նվազում է, այստեղ արդեն առաջանում է շահերի բախում ՌԴ պետական քաղաքականության ու «Գազպրոմի» տնտեսական նպատակների կամ մոտիվների միջև:

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ռուսական գազային հսկան, իհարկե, ոչ բացահայտ, ոչ ուղիղ քաղաքականության, բայց խորքային իմաստով կարող է հայտնվել Ռուսաստանի քաղաքական իշխանության հանդեպ, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակում: Ասել կուզի, դժգոհությունն, իհարկե, չի արտահայտվի ուղիղ, սակայն հնարավոր է՝ գազպրոմյան շահառուները կփորձեն իրենց ներիշխանական ազդեցությունը բանեցնել Ռուսաստանին Արևմուտքի հետ որոշակի պայմանավորվածությունների մղելու համար, այդ թվում և հարկ եղած դեպքում նրբորեն աշխատելով ՌԴ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու վրա: Այդ գործընթացներին Հայաստանից պետք է հետևել ուշի-ուշով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում