Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փիլիսոփա արտիստը. մշակույթի գործիչները՝ Վիգեն Ստեփանյանի մասին

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի անժամանակ մահը սգում են և՛ արվեստասերները, և՛ գործընկերները՝ նշելով, որ Ստեփանյանը վառ գույն էր հայկական կինոարվեստում և թատրոնում:

Գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, որը Վիգեն Ստեփանյանի հետ համագործակցել է, ճամփորդել, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփանյանը մեզ շատ էր պետք և՛ մարդկային ներկայությամբ, և՛ դերասանական, ռեժիսորական տաղանդով: «Դերասան բառը հավանաբար քիչ է, երբ խոսում ենք Վիգեն Ստեփանյանի մասին: Նա արտիստ էր: Արտիստի ամբողջության մեջ նրա և՛ բեմական գոյությունն էր, և՛ սովորական՝ առօրեական գոյությունը: Շատ սիրված էր մեր մշակութային միջավայրում և դրանից դուրս: Նա 80-ականներին ասպարեզ եկավ և փայլեց մի քանի հեռուստատեսային ներկայացումներում, հետո Մայր թատրոնում էր խաղում: Կինոն միանգամից նկատեց Վիգենին: Ստեփանյանը մի շարք ֆիլմերում նկարահանվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում»,-ասաց Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ իրեն շատ է տպավորել Ստեփանյանի՝ Լիր արքայի դերակատարումը: «Վիգենն այդ ժամանակ արդեն սպիտակամորուս էր. անսպասելի Լիր էր: Հասկացա, որ փիլիսոփա դերասան է: Նա պահպանում էր իր պլաստիկան, հատուկ արտահայտչականությունը, ձայնը, որը չէիր մոռանում: Ես բախտ եմ ունեցել Վիգենի հետ աշխատելու, ճանապարհ եմ գնացել նրա հետ ու պետք է փաստեմ, որ Վիգենը միջավայրում միշտ ուշադրության կենտրոնում էր, ոչ որովհետև իրեն առաջ էր գցում. նա շատ ինտելիգենտ էր, կիրթ էր դա անելու համար, բայց գրավում էր բոլորին, քանի որ մագնիսական անձնավորություն էր՝ հումորով, բարությամբ լի»,-շեշտեց կինոգետը:

Մուրադյանի հավաստիացմամբ՝ Վիգեն Ստեփանյանը դեռ կարող էր ստեղծագործել: «Նա լուսավոր ներկայություն էր ու կհեռանա իրականությունից, բայց ոչ մեր ներաշխարհից, նա իր ամբողջ էությամբ լավատես էր, կյանք սիրող էր ու մեզ կասեր, որ լավատես լինենք»,-եզրափակեց Դավիթ Մուրադյանը:

Բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, որը նաև վերոնշյալ «Լիր արքա» բեմադրության հեղինակն է, խոստովանեց, որ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ է բոլորի համար: «Թատերական գործչի նման տեսակը մենք չունենք: Նա և՛ դերասան էր, և՛ բեմադրիչ, և՛ դրամատուրգ, նաև կոմպոզիտոր: Ստեփանյանն իր ներկայացումներից մի քանիսի երաժշտության հեղինակն էր, բազմակողմանի օժտված էր, տաղանդավոր: Ցավում եմ, որ ժամանակակից հայ թատրոնը նման տեսակ, նման գույն կորցրեց»,-նշեց Ղազանչյանը:

Վիգեն Ստեփանյանը կյանքից հեռացել է հունվարի 19-ին 68 տարեկանում: Դերասանը մի քանի օր է՝ հիվանդանոցում էր, որտեղ տեղափոխել էր ուղեղի կաթվածի պատճառով:

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում