Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետություն վերադառնալու համար իրեն անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի ու միջազգային հանրության օգնությունը: Այս մասին հաղորդվում է նրա կայքում:
Նա համապատասխան հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԵՄ դեսպանների հետ առցանց հանդիպման շրջանակում, որը նախաձեռնել էին ԵՄ մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրավսկայտեն և ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակությունը:
«Քանի որ իմ դեմ միջպետական հետախուզմամբ երկու քրեական գործ է հարուցվել, Բելառուս վերադարձի համար ինձ հատուկ երաշխիքներ են պետք»,- ասել է Տիխանովսկայան:
Բացի այդ, քաղաքական գործիչն «իր և ժողովրդավարական ուժերի մյուս առաջնորդների անվտանգ տունդարձն» ապահովելու համար օգնության կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին: