Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Պատվաստանյութը կորոնավիրուսի լիակատար ոչնչացում չի երաշխավորում

Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է շնչուղիների լուրջ վարակ դառնալ: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Նույնիսկ բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը չի երաշխավորում, որ մենք կկարողանանք լիովին ոչնչացնել կամ արմատապես վերացնել վիրուսը: Պատվաստումների արդյունավետ գլոբալ ծրագրի համատեքստում հավանական սցենարն այն է, որ ապագայում վիրուսը կդառնա սպառնալիքի ցածր մակարդակով համաճարակային վարակ»,- «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Վույնովիչը:

Նա ընդգծել է, որ «մարդկության պոպուլյացիան առաջներում չի բախվել SARS-CoV-2-ի հետ եւ այդ պատճառով բոլորովին անպաշտպան վիճակում է հայտնվել նոր սպառնալիքին դեմ հանդիման»:

«Իսպանական» գրիպի հետ համեմատությունն այսօր միանգամայն կոռեկտ է, իսկ ահա ոչ տիպական թոքաբորբի կամ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի հետ համեմատությունը միանգամայն կոռեկտ չէ (H1N1-ը մնացել է, իսկ մերձավորարեւելյան համախտանիշը գործնականում վերացել է): Վիրուսն աստիճանաբար ադապտացիայի կենթարկվի եւ կդառնա «սովորական» սեզոնային շնչուղիների վարակ»,- նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ Վույնովիչը հիշեցրել է, որ, «նախնական հետազոտությունների համաձայն, հիվանդների մեծամասնությունը վարակիչ է ախտանշանների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեեւ ինֆեկցիոն ժամանակաշրջանն ավելի երկար է տեւում այն հիվանդների մոտ, որոնք ծանր են տանում հիվանդությունը»:

«Կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանի մասին ԱՀԿ-ի հանձնարարականը հիմնված է ինկուբացիոն ժամանակաշրջանի մասին առկա տեղեկատվության վրա: Միջին ինկուբացիոն ժամանակաշրջանը կազմում է 5-6 օր»,- պարբերականի հետ զրույցում ճշտել է փորձագետը: Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հունվարի 18-ին Ռուսաստանում սկսվել է COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը: Պատվաստումն անվճար է ռուսաստանցիների համար եւ անցկացվում է կամավորության սկզբունքով. ընթացակարգից առաջ մարդը պետք է տեղեկացման համաձայնագիր ստորագրի: Պատվաստում են ստանում այն քաղաքացիները, որոնք չունեն բժշկական հակացուցումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում