Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ետ քա՞յլ․ Ինչով է պայմանավորված Խոակին Կապառոսի զգուշավոր հայտարարությունը

Ինչ խնդիր պետք է լուծի Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, որը կմեկնարկի առաջիկա մարտին։ Ո՞րն է մեր նպատակը կարևորագույն այս մրցաշարում։ Ազգերի լիգայում գրանցած տպավորիչ արդյունքից հետո ոմանք այն կարծիքին են, որ Հայաստանի ազգային հավաքականը ի զորու է պայքարել ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար։ Շատերն էլ պնդում են, որ մեր գլխավոր թիմը դեռևս պատրաստ չէ լուրջ խնդիրներ լուծել։ Մասնավորապես, ֆուտբոլասերների մի հատվածն այն կարծիքին է, որ Ազգերի լիգայում գրանցված վերջին հաջողությունը բավարար չէ պնդելու, որ ունենք մարտունակ հավաքական։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ միևնույն ենթախմբում են ընդգրկվել Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյին հավաքականները։

Ինչևէ, վիճակահանությունից անմիջապես հետո, արդյունքների վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին հայտնել էր Մխիթարյանը: Վիճակահանության վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ: Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրաստվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»,- նշել էր իսպանացի մասնագետը: Վիճակահանությունից հետո Կապառոսը խոսելով նպատակների մասին ըստ էության զգուշավոր գնահատական է հնչեցրել։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը մեր հավաքականի հետ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելն է։«Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությանը որակավորվելն է, որին նրանք երբեք չեն մասնակցել: Ես ինձ միշտ նորարար եմ համարել: Ես միշտ ապստամբել եմ նրանց դեմ, ովքեր ասել են, որ ես հնացած եմ: Ես միշտ նոր մարզումներ եմ արել՝ ինձ միշտ շրջապատելով լավ պատրաստված և նորարարական մարդկանցով»,- այս տարվա ապրիլին Marca պարբերականին տված հարցազրույցում նշել էր Կապառոսը: ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում էլ հարցին, թե ի՞նչն էր նախորդ շրջափուլում մեր հավաքականի մի քանի տպավորիչ հաղթանակների հիմքում, Կապառոսը պատասխանել էր. «Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբնություն ունենա և խիզախ լինի դաշտում»: Ինչև, ընտրական փուլում մրցակիցների հայտնի դառնալուց հետո ՀՖՖ-ի Կապառոսի, և ըստ էության ֆուտբոլիստների կարծիքը նպատակների վերաբերյալ միանգամայն համընկավ։

Բոլորն այսօր խոսում են բոլոր հանդիպումներում միավորներ վաստակելու մասին։ Դեռևս վիճակահանությունից առաջ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի առաջ դրված խնդիրների մասին Հայասանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մասնավորապես ասել էր․ «Հիմա արդեն Եվրոպայում գրեթե թույլ թիմեր չկան, բոլոր թիմերը մարտունակ են:Աշխարհի առաջնության ընտրական փուլում մենք ունենք մեկ խնդիր` յուրաքանչյուր խաղում պետք է պայքարեն միավորների համար»։ Չնայած անցյալ տարվա գարնանը Կապառոսի հնչեցրած համարձակ հայտարարություններին, փաստացի Հայաստանի ազգային հավաքականի առաջ ՀՖՖ-ի և գլխավոր մարզչի մակարդակով խնդիր չի դրվել պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Պատճառը հավանաբար լուրջ խնդիր լուծելու համար ոչ այնքան բավարար ռեսուրսներն են։ Իսկ հստակ խնդիր չլուծելու դեպքում բնականաբար անհրաժեշտ է պատասխանատվություն կրել։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես 2018 թվականի աշխարհի առաջնության ընրական փուլում հավաքականի առաջ խնդիր էր դրել նվաճել Մունդիալի ուղեգիր։ Ավելին խնդիրը չլուծելու համար Հայրապետյանը խոստացել էր հրաժարական տալ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնից, սակայն խոստումը չէր կատարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում