Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Անվտանգություն և ապաշրջափակում. Լարսի ցավագին այլընտրանքը

Արդեն մի քանի օր է՝ փակ է Վերին Լարսի ավտոճանապարհը, որը Հայաստանն իր արտահանման հիմնական շուկային՝ Ռուսաստանին կապող միակ ճանապարհն է: Լարսը փակ է ձնահոսքի վտանգի, եղանակային վատ պայմանների պատճառով և վրացական կողմում կուտակված են բազմաթիվ հայկական բեռնատարներ, կիլոմետրանոց հերթեր են: Հերթեր են նաև ռուսական կողմում, որտեղից Հայաստան է ներկրվում տարբեր նշանակությամբ ապրանքներ:

Ձմեռային շրջանում Լարսի հետ կապված այդ պատմությունը ցավոք սրտի շատ սովորական է տարիներ շարունակ: Եվ տարիներ շարունակ Հայաստանի համար խնդիր է եղել այլընտրանքային ուղիների փնտրտուքը, թեև այստեղ Հայաստանից կախվածը եղել է շատ քիչ: Ներկայումս Լարսի հարցը և ընդհանրապես հաղորդուղիների հարցը հայտնվել է բոլորովին նոր հարթության վրա, կապված նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնությունների և Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների բացման հեռանկարի հետ: Դժբախտաբար այդ հանգամանքը ևս եղել է Հայաստանից անկախ, որովհետև հարցը օրակարգում է հայտնվել ոչ թե այն բանի շնորհիվ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եկել է գիտակցման, որ չնայած քաղաքական խնդիրների առկայությանը, պետք է բացել Հայաստանի շրջափակումը, այլ հարցը օրակարգում է հայտնվել Հայաստանի ռազմական պարտության հետևանքով:

Այդուհանդերձ, այն օրակարգում է, մերժելով այդ օրակարգը Հայաստանը հետ չի բերի իր պարտությունը, այն ավտոմատ չի վերածի հաղթանակի: Բայց, միևնույն ժամանակ ապագա հաղթանակի պատրաստ Հայաստան ունենալու համար, կարևոր է ունենալ տնտեսական առավելագույն հնարավորություններ: Հաղորդուղիները, ճանապարհները այդ շարքում են, ըստ այդմ Հայաստանի համար ապաշրջափակումը կարևոր գործընթաց է, թեկուզ ծանր և ցավագին պարտությունից հետո, գոնե պարտությունից հետո:

Այսօր արդեն տևական ժամանակ Լարսի փակ լինելու և Հայաստանի տնտեսական վնասներ կրելու հանգամանքը առավել ընդգծում է խնդիրը, որովհետև կորոնավարակից և պատերազմից հետո առավել ծանր վիճակում գտնվող հայկական տնտեսության համար շնչուղիների բաց լինելը այսօր առավել մեծ կարևորություն է ստացել, Լարսի փակ լինելու ամեն օրը ներկայումս Հայաստանի տնտեսության համար թերևս առավել զգայուն է դարձել: Սա չի նշանակում անշուշտ, որ ապաշրջափակումը վաղը տեղի ունենալիք մեխանիկական քայլ է: Այն իհարկե չափազանց բարդ քաղաքական քննարկումների և տնտեսա-քաղաքական դիմակայության գործընթաց է, բայց Հայաստանը պետք է գնա դրան, հետ չքաշվի և փորձի ստանալ առավելագույնը, այլևս չկորցնելով ոչինչ: Այս իմաստով շատ կարևոր են քննարկումները այն գնի թեմայով, որ ունի Հայաստանի համար ապաշրջափակումը, անվտանգային այն հարցերի թեմայով, որ կա հեռանկարների հետ կապված: Սակայն, քաղաքական շահարկումներից անդին, Հայաստանում այդ հարցադրումները պետք է հնչեն ոչ թե ««անվտանգություն, թե ապաշրջափակում» ձևակերպումով, այլ՝ «անվտանգություն և ապաշրջափակում» բանաձևով կամ տրամաբանությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում