Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր ռազմագերիներին, ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներին համարում են դիվերսանտներ, միջազգային բոլոր կառույցները ողողել են հայտարարություններով, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են այլ՝ ահաբեկիչներ և իրենք հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս են նրանց գերեվեարել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ որևէ կառույց, բացի ՄԻՊ-ից, չի կարողանում գործել ստեղծված իրավիճակին համապատասխան:
Պատգամավորը վստահեցնում է, որ եթե հունվարի 11-ի մոսկովյան այցին Նիկոլ Փաշինյանը նախապայման դներ՝ չստորագրեր որևէ փաստաթուղթ մինչև գերիները չվերադարձվեն, ապա խնդիրը կլուծվեր: